Սյուզի Մելիքյանը սեքսուալ լուսանկարով հայտնել է նոր տեսահոլովակի մասին

15:20   26 հունվարի, 2018

Տեւական ժամանակ է՝ Սյուզի Մելիքյանը լռում էր: Բայց երգչուհին արդեն նորություն ունի, որի մասին հայտնել է Instagram-ի իր հետեւորդներին:

Նա սեքսուալ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Սիրելիներս, շատ շուտով տեղի կունենա իմ նոր տեսահոլովակի պրեմիերան՝ նկարահանված «Պատրաստ եմ» երգի հիման վրա»:

Նշենք, որ ստեղծագործության երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, իսկ խոսքքերը գրել է Ավետ Բարսեսյանը: 

Սյուզի Մելիքյանը նաեւ կարճ հոլովակ է հրապարակել՝ տեսահոլովակի նկարահանման ընթացքից:

Публикация от SUZY MELIQYAN (@suzymeliqyan5)



© NEWS.am STYLE