NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացնում է «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցերի միջոցով հայտնիներից պարզել, թե երբ են առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել, հաջողության հասել եւ այլն...
Մեր խորագրի այսօրվա հերոսուհին երգչուհի Սյուզի Մելիքյանն է.
Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք երգչուհի:
Ես ինքս լավ չեմ հիշում, բայց մայրիկիս պատմելով՝ փոքր տարիքից եմ սիրել բեմը: Երեւի 6-7 տարեկանում: 10 տարեկանից արդեն երգում էի, բայց եթե չեմ սխալվում, լուրջ բեմեր բարձրացել եմ 13-14 տարեկանում:
Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:
Ճիշտն ասած՝ կյանքումս տեղի ունեցած ցանկացած նորություն առաջնահերթ ինքս ինձ հետ եմ վերլուծում: Հետո, եթե հասկանում եմ, որ պատմելու կարիք ունեմ, ապա ընկերուհիներիս ու մայրիկիս հետ եմ կիսվում: Լինում է նաեւ, որ ընդհանրապես ոչ մեկին չեմ պատմում…
Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:
Ես համարում եմ, որ վաղ տարիքի սիրահարվածությունը չես կարող անվանել սեր: Սերը հասկանում ես այն ժամանակ, երբ արդեն գիտակից ես դառնում, դժվարություններ ես հաղթահարում: Իսկ դպրոցական կամ ուսանողական տարիքում չեմ կարծում, թե արդեն հասկանում ենք, թե ինչ է կյանքը:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:
Անկեղծ ասած՝ չի եղել, որ սեր խոստովանեմ: Առհասարակ, կարծում եմ՝ պարտադիր չէ սերը խոստովանել: Կարեւորն այն է, որ դիմացինն այդ սերը զգա: Միգուցե խոսքով խոստովանես, բայց քայլերդ ճիշտ հակառակը լինեն: Դրա համար ես սեր չեմ խոստովանել, միշտ փորձել եմ իմ քայլերով ամեն ինչ ապացուցել:
Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:
Հիշում եմ՝ դպրոցական տարիքում Վալենտինի օրը արկղիկներ էին դնում դպրոցում, այդ ժամանակ շատ նամակներ էի ստանում :) Այդ ժամանակվանից սկսած են սեր խոստվանել:
Առաջին հիասթափությունը...
Հիասթափությունից միշտ փորձում ես դասեր քաղել: Նախկինում, երբ միայն բացասականն էի տեսնում հիասթափության մեջ, հիմա միշտ պլյուսներ եմ տեսնում, փորձում եմ հասկանալ՝ որտեղ եմ սխալվել, միգուցե սխալն իմ մեջ լինի: Մի խոսքով՝ միայն դրական բաներն եմ վերցնում ամեն հիասթափությունից:
Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:
Ինչպես բոլորը՝ ես էլ եմ ունենում դժվարություններ: Կյանքի ընթացքում մարդը կոփվում է: Կար տարիք, երբ դժվարության հանդիպելով, միգուցե, հետ կանգնեի կամ հիասթափվեի, հիմա տեսակով ավելի համառ եմ դարձել, եւ փառք Աստծո, որ այդպես է: Փորձում ե չկոտրվել եւ ճիշտ դասեր քաղել:
Ձեր առաջին երգը:
Իմ առաջին երգը հեղինակել էր Արամ Ավագյանը, այն կոչվում էր «Արեւ ու լուսին»: Դեռ շատ փոքր տարիքում այն կատարել եմ մի շարք համերգների ժամանակ: Այդ երգը տեսահոլովակ չուներ, համացանցում էլ, եթե չեմ սխալվում, չկա, բայց տարբեր համերգների ժամանակ այն կատարել եմ:
Ուզում եմ նաեւ նշել, որ հատուկ հակում ունեի Արթուր Գրիգորյանի երգերի հանդեպ: Երգի պետական թատրոնում սովորելուս տարիներին շատերը զարմանում էին, թե ինչպես էի կարողանում երգել Արթուր Գրիգորյանի լուրջ ստեղծագործությունները: Շատ էի սիրում երգել հատկապես «Գարուններ» երգը: Առհասարակ, դեռ մանուկ հասակից նրա բոլոր երգերը շատ եմ սիրել:
Առաջին մեծ հաջողությունը:
Առաջին հաջողությունս «Վառվեն լույսերը» երգն էր, երեւի տասը տարի առաջ է գրվել: Երգը եւ տեսահոլովակը մեծ հաջողություն ունեցան: Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, երգի հեղինակը՝ Մանե Հակոբյանը, տեսահոլովակում պարը բեմադրված էր «Ամարաս» համույթի հետ: Գեղեցիկ աշխատանք էր ստացվել, որը երկար ժամանակ գլխավորում էր տարբեր հիթ շքերթների առաջատար հորիզոնականները: Ու իմ հետագա հաջողությունները սկսվեցին այդ երգից հետո:
Ձեզ համար առաջնային է...
Ինձ համար առաջնային է, որ ինձ համար թանկ մարդիկ լինեն միշտ առողջ եւ իմ կողքին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով15:12, 9 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է վաստակել Սանկտ Պետերբուրգում չեղարկված համերգներից14:33, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը փորձել է Էլիզաբեթ Թեյլորի պաշտամունքային թիկնոցը. 74,500 դոլարանոց վինտաժային կերպարը կհայտնվի «All's Fair»–ի նոր եթերաշրջանում14:14, 9 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը ցնցել է սոցիալական ցանցերը եղբոր հետ իր արտասովոր նմանությամբ13:20, 9 հոկտեմբերի
Ինը ամիս առանց սեքսի և մրցակից Քոբի Բրայանտի. Մայքլ Դուգլասը բացահայտել է Քեթրին Զետա-Ջոնսի հետ իր սիրավեպի մանրամասները12:40, 9 հոկտեմբերի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ կնկարահանի մաֆիայի լեգենդար ղեկավար Սեմի Գրավանոյի՝ Ջոն Գոտիի դավաճանի մասին