Անդրեն ներկայացրել է Նինի Շերմադինիի հետ նոր զուգերգի անոնսը

12:03   4 փետրվարի, 2018

NEWS.am STYLE-ն առաջինն է տեղեկացրել իր ընթերցողներին, որ Անդրեն եւ վրացի երգչուհի Նինի Շերմադինին նոր համատեղ տեսահոլովակ են նկարահանել «Ծաղիկների աշխարհում» հայտնի երգի հիման վրա: Այն հասանելի կլինի շուտով, իսկ մինչ այդ՝ երգիչն այսօր ներկայացրել է տեահոլովակի անոնսը:

Սա Անդրեի եւ վրացի երգչուհու առաջին համագործակցությունը չէ: 2010 թ-ին Անդրեն եւ Նինին որպես դուետ ներկայացան 10+10 հայ-վրացական նախագծի շրջանակներում, իսկ ավելի ուշ ներկայացրեցին իրենց համատեղ տեսահոլովակը՝ «Ով, սիրուն, սիրուն» երգի հիման վրա:



© NEWS.am STYLE