Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Exclusive. Անդրեն եւ վրացի երգչուհի Նինի Շերմադինին համատեղ տեսահոլովակ են նկարահանել

12:02, 1 օգոստոսի

Անդրեն եւ վրացի երգչուհի Նինի Շերմադինին երկրպագուներին կներկայանան նոր համագործակցությամբ: Երգիչը վերջերս Վրաստանում էր, որտեղ էլ նկարահանվել է նրանց նոր` «Ծաղիկների աշխարհում» տեսահոլովակը: Այս մասին Անդրեն առաջինը պատմել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում.

«Մի քանի օրվա մեջ ամեն ինչ որոշեցինք: Նինին ընդամենը մի քանի օրով Նյու Յորքից եկել էր Վրաստան, ես էլ առաջարկեցի՝ քանի վերադարձել է, նկարահանենք այս տեսահոլովակը: Վահան Նահապետյանը կատարեց գործիքավորումը, Նիկ Էգիբյանն էլ՝ ձայնագրությունը, որից հետո գնացի Վրաստան, եւ նկարահանեցինք տեսահոլովակը: Նկարահանումները տեղի ունեցան Սիգնախի քաղաքում, որն, ասես, փոքրիկ Իտալիան լինի: Ի դեպ, ասում են՝ դարեր առաջ նրանց թագուհին հայուհի է եղել: Այդպես, այդ հեքիաթային վայրում նկարահանեցինք մեր տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը քույրս է՝ պրոդյուսեր Անուշ Հովնանյանը: Սա նրա առաջին ռեժիսորական աշխատանքն է եւ հենց նրա միտքն էր, որ գնայինք Վրաստան եւ նկարահանեինք տեսահոլովակը»,-ասում է երգիչը՝ հավելելով, որ տեսահոլովակը, ամենայն հավանականությամբ, հեռուստադիտողի դատին կհանձնեն տարեվերջին:

Հիշեցնենք, որ սա Անդրեի եւ վրացի երգչուհու առաջին համագործակցությունը չէ: 2010 թ-ին Անդրեն եւ Նինին որպես դուետ ներկայացան 10+10 հայ-վրացական նախագծի շրջանակներում, իսկ ավելի ուշ ներկայացրեցին իրենց համատեղ տեսահոլովակը՝ «Ով, սիրուն, սիրուն» երգի հիման վրա:

«Սկզբում ընտրել էինք հենց «Ով, սիրուն, սիրուն» երգը, որովհետեւ այն սիրված է թե՛ Հայաստանում՝ հայերեն տարբերակով, թե՛ Վրաստանում՝ վրացերենով: Ի դեպ, Գեորգի Հարությունյանի միտքն էր, որ ներկայացնեինք այդ երգը: Այս երգի ընտրությունն էլ նա հուշեց հենց նույն պատճառով, որովհետեւ այն եւս երկու երկրներում էլ սիրված ստեղծագործություն է»,-նշեց Անդրեն:

Ավելի վաղ խոսակցություններ էին տարածվել, թե Անդրեն եւ Նինին սիրավեպ ունեն. նրանք հանդիպել էին ԱՄՆ-ում, իսկ խոսակցությունների պատճառ հանդիսացան Անդրեի եւ Նինիի համատեղ լուսանկարները: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչները մեկնաբանել էին տարածված լուրերը.

«Նրան վաղուց չէի տեսել, աննկարագրելի ջերմ հանդիպում ունեցանք Նյու Յորքում: Նինին ինձ հետ երգեց համերգի ժամանակ, իսկ հետո հիշեցինք այն լավ օրերը, որոնք անցկացրել ենք Հայաստանում... Մեր անձնականի վերաբերյալ հարցերին չեմ ուզում պատասխանել: Երբ ամուսնանամ, հաստատ առաջինը ես կհայտնեմ այդ մասին»,-նշել էր Անդրեն, իսկ Նինին հավելել էր.

«Դե, ի՞նչ ասեմ բամբասանքների մասին։ Հայտնի մարդկանց դեպքում դա նորմալ բան է։ Դրանք ինձ նույնիսկ դուր են գալիս (ծիծաղում է)։ Շատ զվարճալի է․․․ Մենք լավ ընկերներ ենք, ու հուսով եմ՝ մեր ընկերությունը դեռ երկար կշարունակվի։ Ես հարգում եմ Անդրեին՝ որպես հրաշալի անձնավորություն, լավ երգիչ ու ընկեր։ Նույնը նրա կողմից եմ զգում»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search