X Factor նախագծի ավարտից հետո Անդրեն մեկնել է ԱՄՆ, որտեղ մի շարք աշխատանքներ է իրականացրել: Մինչ շատերը խոսում են այն մասին, թե երգիչը մշտական բնակության է մեկնել Միացյալ Նահանգներ, շտապենք տեղեկացնել, որ շուտով Անդրեն վերադառնալու է հայրենիք, որտեղ նրան սպասում են աշխատանքային նոր առաջարկներ: Վերադարձից առաջ երգիչը պատասխաել է NEWS.am STYLE-ի հարցերին`անդրադառնալով նաեւ իր եւ վրաց երգչուհի Նինի Շերմադինիի հարաբերությունների շուրջ առկա խոսակցություններին:
«Սովորաբար, երբ մեկնում եմ ԱՄՆ, մարդիկ սկսում են մտածել, թե մշտական բնակության եմ գնում, բայց ինչպես միշտ` այս անգամ էլ ինձ Միացյալ Նահանգներ բերել է աշխատանքը: Օրեր առաջ այստեղ մասնակցեցի «Շուշի» պարային համույթի 25-ամյակին նվիրված համերգին` որպես հատուկ հյուր: Համերգը շատ ջերմ անցավ, հանդիսատեսն ինձ հետ միասին երգում էր եւ պարում: Անչափ դրական լիցքերով եմ վերադառնալու հայրենիք»,-նշեց երգիչը` տեղեկացնելով, որ այս ընթացքում հասցրել է նկարահանել նաեւ նոր տեսահոլվակ.

«Որոշեցի տեսահոլովակ ներկայացնել «Քեզ տեր եմ» երգի հիման վրա: Ռեժիսորը Կարեն Աղասյանն է, իսկ մտահաղացումն իմն է: Երեւի տեսահոլովակն իմ պաշտոնական էջերում կհայտնվի 1-2 ամիսների ընթացքում, կամ էլ հենց իմ ծննդյան օրը` հուլիսի 8-ին»:

Ի դեպ, Նյու Յորքում երգիչը հանդիպել է նաեւ վրաց երգչուհի Նինի Շերմադինիին, որի հետ տարիներ առաջ որպես դուետ ներկայացել է «10+10» հայ-վրացական նախագծի ժամանակ: Երգիչների ջերմ լուսանկարները տարատեսակ մեկնաբանությունների առիթ են դարձել: Արդյոք Անդրեի եւ Նինիի միջեւ սիրավե՞պ է ծնվել: Երգիչը հարցին ի պատասխան՝ նշեց.

«Նրան վաղուց չէի տեսել, աննկարագրելի ջերմ հանդիպում ունեցանք Նյու Յորքում: Նինին ինձ հետ երգեց համերգի ժամանակ, իսկ հետո հիշեցինք այն լավ օրերը, որոնք անցկացրել ենք Հայաստանում... Մեր անձնականի վերաբերյալ հարցերին չեմ ուզում պատասխանել: Երբ ամուսնանամ, հաստատ առաջինը ես կհայտնեմ այդ մասին»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարներն՝ Անդրեի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 20 հոկտեմբերի
Տղամարդիկ անվանել են կանացի մարմնի այն մասը, որը նրանց խելքահան է անում22:20, 20 հոկտեմբերի
Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը21:37, 20 հոկտեմբերի
Կենսահաքեր միլիոնատեր Բրայան Ջոնսոնը ցանկանում է հաղթել մահին և երիտասարդացնել Թրամփին20:24, 20 հոկտեմբերի
Ոսկեզօծ վանդակ, թե՞ երջանիկ կյանք։ Արքայադուստր Շարլենը, կարծես, հանձնվել է Մոնակոյին19:37, 20 հոկտեմբերի
Ֆլորենցիան` քիմքիդ. ինչպես ստեղծել ձեր սեփական բույրը օծանելիքի լեգենդների քաղաքում16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով