«Դեպի Եվրատեսիլի» մասնակից Մարիամը հաղթել է Սերժ Թանկյանի հայտարարած մրցույթում

14:45   17 փետրվարի, 2018

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից Մարիամը հաղթել է Սերժ Թանկյանի հայտարարած՝ «Յոթ նոտա» առցանց մրցույթում: Այս մասին երաժիշտն ինքն է հայտնել իր Instagram-ում.

«Ուրախ եմ հայտնել, որ մենք իրականում երկու հաղթող ունենք: Քվեարկությունն ավարտվել է, եւ ես չէի կարող ավելի ուրախ լինել հաղթողների՝ Մարիամի եւ Alpha Lighting System-ի համար: Նրանք 2500-ական դոլար պարգեւ կստանան՝ իրենց առաջարկած նախագծերի համար»,- հայտնել է Թանկյանը՝ հավելելով, որ Մարիամի գեղեցիկ երգը «չի լքում իրեն»:



© NEWS.am STYLE