Comedy Club-ի ռեզիդենտ vs Օլգա Բուզովա․ «Ռուսաստանում տարածվել է բուզովիրուս»

18:08   26 փետրվարի, 2018

Comedy Club-ի ռեզիդենտ Անդրեյ Սկորոխոդի ու Օլգա Բուզովայի միջեւ հակամարտությունը շարունակվում է: Մինչ հեռուստահաղորդավարուհին որոշել է Անդրեյին դատի տալ, Անդրեյն էլ իր հերթին իր պերսոնաժի՝ ռեփեր Գլեբատիի անունից իր Instagram-ում Բուզովային հասցեագրված ուղերձ է հրապարակել: Անդրեյը Օլյային բաթլի է հրավիրել։

Публикация от Glebati (@glebati_official)

«Ես քեզ հրավիրում եմ։ Ռուսական ռեփի սանիտարը ժամանակավորապես լքում է պսեւդոհիփ- հոփի դե մպայքարի ճակատը։ Չէ՞ որ մինչ դուք կուրացած եք Եգոր Կրիդների գեղեցկությամբ ու առնական Մոտի քաղցրահունչ ձայնով, Ռուսաստանում տարածվում է բուզովիրուս, ու եթե այդ վարակը ժամանակին չոչնչացվի, այս երկրում փրկելու ոչինչ չի մնա»,- գրել է երգիծաբանը։

Օլգան ինքը ոչ մի կերպ չի մեկնաբանել իրեն վիրավորողի հայտարարությունը։

Պետք է նշել, որ Comedy Club-ի ռեզիդենտի դեմ հակամարտության պատճառով Օլգայի ու Տիմուր Բատրուդինովի ընկերությունը ճաք է տվել։ Հեռուստահաղորդավարուհին շեշտել է, որ վիրավորվել է նրա երգիծաբան ընկերներից:

 



© NEWS.am STYLE