«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Comedy Club-ի ռեզիդենտ vs Օլգա Բուզովա. «Նրա երկրպագուները անմակարդակ են»

11:32, 26 փետրվարի

Հանգստյան օրերին ռուսական շոուբիզնեսում հերթական սկանդալն է հասունացել, որի մեջ ներգրավված է Comedy Club-ի ռեզիդենտ Անդրեյ Սկորոխոդը, որը «հարձակվել է» Օլգա Բուզովայի վրա։ Վերջինն իր Instagram -ում հրապարակել էր ֆոտոկոլաժ՝ այն մակագրելով այսպես․ «Մեծ դատաստանի օրը մոտենում է․․․ .», իսկ, ահա, օգտատերերից մեկը ստոր մեկնաբանություն էր հրապարակել, որի տակ Անդրեյը հավանում էր դրել։ Մեկնաբանը Բուզովային պոռնիկ էր անվանել, ինչը բարկացրել է Օլյային։

«Ես պաշտպան չունեմ։ Ես մենակ եմ։ Ու բոլոր խնդիրներս ինքնուրույն եմ լուծում։ Այսօր մի «տմարդ», որի հետ մենք նույն ալիքում ենք աշխատում, իրեն թույլ է տվել հրապարակավ վիրավորել ինձ։ Ցավոք, նրանք, ում ես համարում էի իմ ընկերները Comedy-ում, որևէ կերպ չեն արձագանքել այդ իրավիճակին։ Դրա համար էլ ես այդ հարցը դատարանի միջոցով կլուծեմ։ Ինձ պոռնիկ անվանել ու իմ երկրպագուներին վիրավորել՝ նրանց անվանելով տականք ու շուն, ես ոչ մեկին թույլ չեմ տա։ Ես կարող են ինչ-որ կերպ դիմանալ անձնական վիրավորանքներին, սակայն իմ երկրպագուներին ես թույլ չեմ տա վիրավորել։ ՈՉ ՄԵԿԻՆ»,- գրել էր Օլյան։

«Փողոցային շուն Գլեբատին իր բուրդն է թափ տվել, որպեսզի ազատվի այն ոջիլներից, որոնցով վարակվել է Бузовая 86 փողոցում։ Խղճուկների վրա ծիծաղելը ամենահին զվարճանքներից մեկն է։ Շնորհակալություն, որ թույլ եք տալիս ինձ զգալ սեփական գերազանցության այդ կենդանական զգացմունքը։ Ասես բոլորը ժանտախտով են հիվանդ, իսկ դու առողջ ես ու չես կարող հիվանդանալ։ Ինձ այս ֆոնին աստված եմ զգում»,- գրել է իր հերթին Անդրեյը Բուզովայի բաժանորդներին ուղղված մեկնաբանություններում։

Սկորոխոդի հետ միջադեպից հետո Տիմուր Բատրուդինովը գրել է․ «Օլյուս, մի մոռացիր, որ Comedy Club-ում բոլորս քեզ շատ սիրում ենք ու գնահատում ենք քո ինքնահեգնանքը։ Ես հենց նոր խոսում էի Անդրեյի հետ։ Բնականաբար, նա այդ հավանումը պատահաբար է դրել։ Նա ներողություն է խնդրում դրա համար։ Հիշիր, որ քո մասին մեր բոլոր կատակները ոչ մի դեպքում անձնական չեն։ Դու մեր շոու բիզնեսի ամենավառ կերպարն ես ու, բնականաբար, կատակների կեսը քո մասին է։ Հասկանում ես, երկրում քեզնից բացի ուրիշ ոչինչ տեղի չի ունենում։ Անձամբ ես եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում, որ տեղի է ունեցել քեզ համար այդքան տհաճ իրավիճակ»։

Սակայն այդքանով ամեն ինչ չի ավարտվել:

Անդրեյ Սկորոխոդը Բուզովայի երկրպագուներին անվանել է անմակարդակներ։

«Դուք ընդամենը կոմբիկորմով եք հրապուրվում, որը ձեր ամանների մեջ լցնում է ձեր տիրուհին։ Ընդ որում՝ անձամբ Բուզովայի նկատմամբ ես որեւէ պահանջ չունեմ», - մեջբերել է Սկորոխոդին «ДНИ»-ն:

Արտիստը նույնիսկ գովել է Բուզովային․

«Կեցցե նա։ Փող է վաստակում զիբիլ խժռելու՝ մարդկանց ցանկության վրա»,- հավելել է նա։

КВН-ի աստղը հիշեցրել է, թե ինչից է սկսվել իրենց տարաձայնությունները։

«Ես նկար էի հրապարակել, որը ոմանց ծիծաղելի է թվացել։ Ես չեմ վիրավորել Բուզովային, բայց ամբողջ կոնֆլիկտը խելագարված ինսթա-մեկնաբանների ամբոխի հետ է»,- գրում է երգիծաբանը։

Նա հավելել է, որ հենց Բուզովան է առաջինը վիրավորել իրեն՝ երգչուհին Սկորոխոդին անվանել է չկայացած տղամարդ։

«Բայց ես դրանից չեմ վիրավորվում»,- ամփոփել է Սկորոխոդը։

«Օ․Բ-ի երկրպագուներ, հեռացեք այստեղից»։ Ուշադրություն դարձրեք, որ ես չեմ նահանջում։ Իմ դիրքորոշումը նախկինն է ՝ իմ Ինսթագրամում գրող Օ․ Բ-ի երկրպագուները ԱՆՄԱԿԱՐԴԱԿ են»,- հավելել է Անդրեյը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել