Comedy Club-ի ռեզիդենտը ներողություն է խնդրել Օլգա Բուզովայից

21:48   18 մարտի, 2018

Comedy Club-ի ռեզիդենտ Անդրեյ Սկորոխոդը, որը «հարձակվել է» Օլգա Բուզովայի վրա իր Instagram -ում ներողություն է խնդրել հաղորդավարուհուց: Այս մասին հայտնում է StarHit-ը:

Կոնֆլիկտից մի քանի շաբաթ անց Սկորոխոդը գրել է. «Երեք շաբաթ անց ես իմացա, որ Օլգա Բուզովան իրոք նեղացել է ինձնից: Նեղանալու ոչինչ չեմ տեսնում, բայց մարդիկ տարբեր են, ինչպես գրել է Օստրովսկին՝ ինչ-որ մեկը սիրում է ձմերուկ, իսկ ոմանք՝ խոզի ջիլ: Մեր հումորի տարբերությունն ակնհայտ է: Իմ համար ծիծաղել է, իսկ Բուզովան տառապում է: Ես ներողություն եմ խնդրում: Կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ դատավարության հարց լինել չի կարող: Չէ որ այդ դեպքում ռուսական դատարանները լի կլինեն նեղացնողների դեմ բողոքներով՝ ինչպես հայտնի անձանց, այնպես էլ Մոտի: Կոնֆլիկտը լուծված է»:

Նշենք, որ Անդրեյ Սկորոխոդը դեռ դրական պատասխանի չի արժանացել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Comedy Club-ի ռեզիդենտ Անդրեյ Սկորոխոդը, որը «հարձակվել էր» Օլգա Բուզովայի վրա։ Վերջինն իր Instagram -ում հրապարակել էր ֆոտոկոլաժ՝ այն մակագրելով այսպես․ «Մեծ դատաստանի օրը մոտենում է․․․ .», իսկ, ահա, օգտատերերից մեկը ստոր մեկնաբանություն էր հրապարակել, որի տակ Անդրեյը հավանում էր դրել։ Մեկնաբանը Բուզովային պոռնիկ էր անվանել, ինչը բարկացրել է Օլյային։



© NEWS.am STYLE