«Դժվար է շնչելը, քայլելը, բայց ես դեռ ողջ եմ». Ալլա Պուգաչովան՝ ծերության մասին

13:32   21 մարտի, 2018

Ալլա Պուգաչովան  պատմել է իր ծերության մասին։ 68-ամյա երգչուհին իր Instagram-ում որոշել է դիմել իր բաժանորդներին, չնայած հետո ջնջել է լուսանկարը, բայց «ԿՊ»-ն արդեն արխիվում սքրինշոթ ուներ։

«Բարի մարդիկ։ Ես ծերանում եմ ու բավականին կտրուկ։ Օրգանիզմն իրեն անում է։ Ինձ համար դժվարացել է շնչելը, քայլելը, բայց ես դեռ ողջ եմ ու պետք է ապրեմ հանուն իմ փոքր երեխաների,- բլոգերների հետ անկեղծացել է Ալլա Պուգաչովան,- Ձեզ մաղթում եմ երջանկություն ու երկար տարիների կյանք։ Հնարավորինս երկար մի ծերացեք ոչ հոգով, ոչ մարմնով։ 

Ձեր թույնն ու բարկությունը ուղղեք կյանքում ավելի կարևոր խնդիրների դեմ պայքարին, քան իմ ծերությունն ու անօգնականությունն է։

Ես միևնույն է իմ կյանքի վերջին օրերին էլ մտածելու եմ իմ երեխաների ու ձեր մասին, որ ձեր ծափահարություններով իմ կյանքը դարձրել եք հագեցած ու հիասքանչ։ Ես այլևս ոչինչ չեմ մեկնաբանելու։ Լսեք ու միանգամից հասկացեք ինձ։ Կյանքը շարունակվում է»,- գրել է Ալլան։

 

 

 

 



© NEWS.am STYLE