«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մինչեւ ՌԴ նախագահի ընտրությունները Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը Կիպրոս են մեկնել՝ քաղաքացիություն ձեւակերպելու

16:42, 19 մարտի

Ռուսական էստրադայի եւ  շոու բիզնեսի աստղերը հայրենասիրության մասին տարօրինակ ընկալում ունեն։ Բեմից ու հեռուստաէկրանից նրանք անընդհատ խոսում են հայրենիքի մասին, սեր խոստովանում Ռուսաստանին ու գործող իշխանություններին, սակայն նրանց երեխաները՝ պատգամավորների երեխաների նման, սովորում, բուժվում ու ապրում են արտասահմանում, այն երկրներում, որոնց քննադատում են Ռուսաստանի իշխանությունները։ Աստղերը տներ ու սեփականություններ ունեն այդ նույն Նահանգներում, չնայած չեն սիրում այդ մասին խոսել։

Ամեն դեպքում, երեկ Ռուսաստանում անցկացվել են նախագահի ընտրությունները, որում քվեարկել են նաեւ Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը։ Իսկ մինչ այդ աստղերը մեկնել էին Կիպրոս, որպեսզի ստանան այդ երկրի քաղաքացիություն։

«Дни»-ն գրում է, որ Ալլա Պուգաչովան իր երիտասարդ ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի ու երեխաների՝ Լիզայի ու Գարրիի հետ միասին Կիպրոս է ուղեւորվել։ Ասում են, որ նրանց ընտանիքին նկատել են կղզու լավագույն հյուրանոցներից մեկում։ Ընդ որում՝ նրանք ընդամենը երկու օր են անցկացրել այնտեղ։ Լրագրողները պարզել են, որ Պաւգաչովան ու Գալկինը Կիպրոս էին ժամանել գործերով, որոնք կապված են այդ երկրի քաղաքացիություն ստանալու ու այնտեղ անշարժ գույք գնելու հետ։ Այստեղ գործում է մի ծրագիր՝ ըստ որի յուրաքանչյուրը կարող է ստանալ եվրոպական անձնագիր՝ երկրի անշարժ գույքում ներդնելով մինչեւ երկու միլիոն եվրո (թե աստղերի ինչին է պետք Կիպրոսի քաղաքացիությունը, չեն հայտնում, բայց, ըստ երեւույթին, երբ գա ԱՅՆ օրը, նրանց, ինչպես եւ շատ ուրիշների, ապաստան է պետք լինելու)։

Ինչպես հայտնում է StarHit-ը՝ աստղերn ընդարձակ բնակարան են ձեռք բերել քաղաքի ամենահարմարավետ ու ժամանակակից թաղամասերից մեկում։

«Նրանց բնակարանը Նեապոլիս թաղամասում է գտնվում՝ հին պատմական քաղաքի ու տուրիստական գոտու սահմանին։ Դա եզակի նախագիծ է՝ տպավորիչ ենթակառուցվածքով, հսկայական կանաչ տարածքներով»,- մեջբերում է պարբերականը կիպրյան ռիելթորների մեկնաբանությունները։ Մասնագետները պատմել են, որ աստղերի բնակարանը արդեն պատրաստ է, սակայն այնտեղ վերանորոգում է պետք անել։ Տան կողքին կառուցվում են առեւտրային ու ժամանցային կենտրոններ։

Փորձագետները նաեւ գնահատել են «անհավանական բնական լանդշաֆտը, որի առավելությունն է այն հանգամանքը, որը ծովը շատ մոտ է։

«Ամուսինները երեխաներին էլ էին բերել իրենց հետ, քանի որ որոշ փաստաթղթերի ձեւակերպման համար պահանջվում էր ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը»,- պարզաբանել են անշարժ գույքի մասնագետները։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել