Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել իր քույրերին

14:31   11 ապրիլի, 2018

Երեկ ԱՄՆ-ում նշվում էր ընտանեկան տոն՝ Եղբայրների ու քույրերի ազգային օրը։ Տոնը կոչված է շարունակել ընտանեկան ու ազգակցական կապերի պահպանման փառահեղ ավանդույթը՝ ամրապնդելով մտերիմների՝  օրինակ եղբայրների ու քույրերի միջև հարաբերությունները։

Reddit և Initialized Capital կայքերի հիմնադիրն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է քույրերի հետ։

«Սիրում եմ այս երկու կանանց՝ այս երկու սքանչելի կանանց»,- մակագրել է լուսանկարը Ալեքսիսը։

Հիշեցնենք, որ վերջերս Ալեքսիս Օհանյանը հարցազրույց էր տվել NY Times պարբերականին, որտեղ խոսել է իր սիրելի խմբի՝ Metallica-ի, առհասարակ բիզնեսի ու մասնավորապես Հայաստանում բիզնես վարելու և Սերենա Ուիլյամսի մասին։  



© NEWS.am STYLE