Օլգա Բուզովան ներկայացել է նոր կերպարով

15:15   14 ապրիլի, 2018

Օլգա Բուզովան ներկայացել է նոր կերպարով։ Հեռուստահաղորդավարուհի, հիմա նաև երգչուհի Բուզովան իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ ներքնազգեստով է։

«Միայնակ թռչուններին լուսապսակ պետք չէ»,- մակագրել է լուսանկարը Օլյան։

Հիշեցնենք, որ վերջերս Օլգա Բուզովան մրցույթ էր հայտարարել իր «Она не боится» երգի լավագույն քավերի համար, և երեք հաղթողներից մեկն էր դարձել 16-ամյա Միլյա Օհանեսյանը, որի հետ NEWS.am STYLE-ը կապվել է ու պարզել, թե ինչպես է Միլյան ծանոթացել Օլյայի հետ ու ինչպես է տպավորել նրան (ու ոչ մեկ անգամ) իր ելույթներով։ Ի դեպ, Միլյան ծնվել է Ռուսաստանում, սակայն սովորում ու ապրում է Հայաստանում։



© NEWS.am STYLE