Երգչուհի Իջինը հանդես է եկել համարձակ կերպարում

21:42   18 ապրիլի, 2018

Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Իջինը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում երգչուհին ներկայացել է ներքնազգեստով: Լուսանկարին կից Իջինը գրել է. «Կոմպոզիցիան կոչվում է՝ տատիկի թումբանը և ես»:

Նշենք, որ Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Իջինը իր նոր ֆոտոշարքը տրամադրել էր NEWS.am STYLE-ին։ Գայթակղիչ հայուհու նոր լուսանկարների հեղինակը Լարա Սահապովան էր, որի հետ երգչուհու հանդիպումը բավականին հետաքրքիր է եղել։

Անդրադառնալով իր սեքսուալ ֆոտոշարքերին՝ նա նշել է․

«Չեմ փորձում ցնցել ինչ-որ մեկին։ Ես ունեմ իմ կերպարն ու ներկայանում եմ այնպես, ինչպես ինձ է դուր գալիս։ Միշտ պետք է փոփոխվել։ Ես, առհասարակ, շատ եմ սիրում կրեատիվ մոտեցումներ, բայց դա չեմ անում մադկանց ցնցելու համար։ Դեռ չգիտեմ՝ հաջորդիվ ինչ կերպարով կներկայանամ։ Ամեն ինչ կախված է իմ տվյալ պահի էմոցիաներից»։



© NEWS.am STYLE