Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Իջինը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է NEWS.am STYLE-ին։ Գայթակղիչ հայուհու նոր լուսանկարների հեղինակը Լարա Սահապովան է, որի հետ երգչուհու հանդիպումը բավականին հետաքրքիր է եղել։
Մեզ հետ հարցազրույցում Իջինը խոսել է նոր ֆոտոշարքի, իր գրավչության գաղտնիքի եւ կանացի երջանկության մասին։

«Լուսանկարչուհու հետ շատ պատահական եմ ծանոթացել՝ մետրոյում։ Աշխատանքից ուշանում էի եւ որոշեցի գնացքով գնալ, իսկ նա այնտեղ նստած էր։ Երբ իմ կանգառում իջա, նա իմ հետեւից իջավ եւ կանգնեցրեց, ասաց, որ չէր կարող ինձ բաց թողնել, քանի որ հավանել է իմ արտաքինը եւ ցանկություն հայտնեց ինձ հետ աշխատելու»,-ասում է երգչուհին, որն ինչպես նախորդ ֆոտոշարքերում, այս մեկում եւս ներկայացել է սեքսուալ եւ հմայիչ կերպարով։ Իր գրավչության գաղտնիքն Իջինը մեկնաբանում է հետեւյալ կերպ․
«Կինն առաջնահերթ պետք է ինքնավստահ լինի, ներդաշնակ՝ ինքն իր հետ։ Այն, ինչ դու զգում ես, նաեւ փոխանցում ես մարդկանց։ Այնպես որ, կարծում եմ, կինը, նախ եւ առաջ, ինքը պետք է իրեն գնահատի։ Շատ կարեւոր է, որ ընդունես քեզ, սիրես, իմանաս քո առավելություններն ու թերությունները։ Կատարյալ մարդիկ չեն լինում, այնպես որ՝ պետք է գոհանաս ինքդ քեզնով»։

Անդրադառնալով իր սեքսուալ ֆոտոշարքերին՝ նա նշում է․
«Չեմ փորձում ցնցել ինչ-որ մեկին։ Ես ունեմ իմ կերպարն ու ներկայանում եմ այնպես, ինչպես ինձ է դուր գալիս։ Միշտ պետք է փոփոխվել։ Ես, առհասարակ, շատ եմ սիրում կրեատիվ մոտեցումներ, բայց դա չեմ անում մադկանց ցնցելու համար։ Դեռ չգիտեմ՝ հաջորդիվ ինչ կերպարով կներկայանամ։ Ամեն ինչ կախված է իմ տվյալ պահի էմոցիաներից»։
Իջինին միշտ սովոր ենք տեսնել խնամված եւ ճաշակով շպարով, սակայն պարզվում է՝ լինում են պահեր, երբ երգչուհին եւս զերծ է լինում իր շքեղ կերպարներից․

«Սովորաբար, դիմահարդարում կրում եմ աշխատանքի բերումով։ Միշտ խնամված լինելն իմ աշխատանքն է։ Բայց երբ ֆոտոնկարահանում կամ հարցազրույցներ չեմ ունենում, իհարկե, հրաժարվում եմ ճոխ հարդարումից։ Պարտադիր չէ, որ աղբ թափելուց դիմահարդարված լինեմ։ Ես ինձ վստահ եմ զգում ցանկացած տեսքով՝ եւ դիմահարդարված, եւ առանց շպարի»։
Ո՞րն է Իջինը համարում կնոջ երջանկության գրավականը․

«Չեմ իմանում, թե մյուս կանայք ինչ են պատկերացնում երջանկություն ասելով, բայց ես լավ գիտեմ, թե ինչ է կոնկրետ ինձ պետք երջանիկ լինելու համար։ Իհարկե, բոլորն էլ ցանկանում են լինել սիրված, ցանկալի, գտնել այն մեկին, որը քեզ համար ամեն ինչ կանի, իր ձեռքերի վրա կտանի, կջերմացնի քեզ իր սիրով։ Կարծում եմ՝ կնոջ համար ընտանիքն առաջնային է։ Դա է ինձ համար կանացի երջանկությունը։ Կարող եմ ասել, որ ոչ միայն որպես կին, այլեւ, առհասարակ, ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, դրա համար շատ պատճառներ ունեմ։ Կարծում եմ՝ երջանկությունը հենց քեզանից է առկայծում, քո աշխարհայացքից։ Եթե ներսումդ ամեն ինչ ներդաշնակ է, ավելի շատ ընդունում ես դրական լիցքեր, հենց դրանով ես երջանկանում։ Ես հավատում եմ, որ հենց մենք ենք ստեղծում մեր երջանկությունը։ Պետք չէ դրան սպասել, այլապես շատ հիասթափություններ կլինեն։ Խորհուրդ կտամ մի բան՝ ինքներդ ձեր մեջ ստեղծեք ձեր երջանկությունը»։

Իսկ կանանց եւ աղջիկներին մաղթում է․«Կանանց եւ աղջիկներին խորհուրդ կտամ, որ չթողնեն, որ իրենց բարդույթները ղեկավարեն իրենց կյանքը։ Ցանկալի է, որ կարողնանք մեր մինուսները պլյուս սարքել։ Վայելեք ձեր կյանքի ցանկացած վայրկյանը։ Մի ապրեք անցյալով կամ ապագայով, այլ տվյալ պահով»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին