«Մանկական Նոր Ալիք»-ում Հայաստանը կներկայացնի 9-ամյա Վարդան Մարգարյանը

15:00   21 ապրիլի, 2018
«Մանկական Նոր Ալիք 2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 9-ամյա երգիչ Վարդան Մարգարյանը: Այս մասին տեղեկացրել է Վարդանի պրոդյուսեր Դավիթ Բադալյանն իր Facebook-յան էջում:
Մրցույթը կանցկացվի Արտեկում, սակայն օրերը դեռ հստակեցված չեն:
Ի դեպ, մեծերի «Նոր Ալիք» մրցույթում այս տարի մեր երկիրը կներկայացնի X Factor եւ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթներից հայտնի Գեւորգ Հարությունյանը, որը NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում պատմել է իր հույզերի եւ մրցույթին Հայաստանը ներկայացնելու պատվի մասին:
«Նոր Ալիք 2018»-ը կկայանա սեպտեմբերի 4- 9-ը՝ Սոչիում:


© NEWS.am STYLE