Քիմ Քարդաշյանը մերկ լուսանկար է հրապարակել

10:34   27 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանն իր երկրպագուներին ներկայացել է մերկ վիճակում։ Հեռուստաաստղն Instagram-ում հրապարակել է իր լուսանկարը, որտեղ 37-ամյա հայուհին մերկ է պատկերված։ Քիմը մերկ  լուսանկարվել է իր նոր օծանելիքի գովազդարշավի շրջանակում։

Հիշեցենք, որ Քանյե Ուեսթի կյանքում երեկ հերթական զգացմունքային բռնկումների օր էր։ 40-ամյա ռեփերը իր Twitter-ում հրապարակել է գրառում, որտեղ Դոնալդ Թրամփին իր եղբայրն է անվանել ու աջակցություն հայտնել նրան։ Ճիշտ է՝ երաժիշտը նշել է, որ խոսքն այն մասին է, որ Թրամփը նույնքան եռանդուն է, որքան ինքը ու իր նման՝ շատ հարցերում որոնում է ստանդարտ մոտեցումները փոխելու տարբերակներ։

«Պարտադիր չէ, որ դուք համամիտ լինեք Թրամփի հետ, բայց ամբոխն ինձ չի ստիպի չսիրել նրան։ Մենք երկուսս էլ եռանդի վիշապներ ենք։ Նա իմ եղբայրն է։ Ես բոլորին սիրում եմ։ Ես համաձայն չեմ այն ամենին, ինչ անում են բոլորը։ Դա այն է, ինչ մեզ դարձնում է անհատականություն։ Մենք անկախ մտքի իրավունք ունենք»,- գրել է Ուեսթը։

Դրանից հետո համացանցում Քանյեին սկսել են հանդիմանել, իսկ Քիմ Քարդաշյանը որոշել է բացատրել Քանյեի ճառը ու իր Twitter-ում հսկայական մեկնաբանություն է հրապարակել։

«Իմ ամուսինն ազատ մտածող է։ Ամեն անգամ, երբ նա արտահայտում է իր տեսակետները, որոնք հասարակության մեծամասնության սրտով չեն, նրան սկսում են խենթ անվանել։ Ամերիկայում չի՞ կարելի այլ կարծիք ունենալ։ Եթե նրա մտքերը տարբերվում են ձեր մտքերից, դա դեռ չի նշանակում, որ նրան կարելի է խենթ անվանել։ Նա զգացմունքային է, բայց ազնիվ։ Շատերը, այդ թվում՝ ես, իրենց սեփական կարծիքն ունեն Թրամփի մասին։ Բայց Քանյեի կարծիքը նրա անձնական կարծիքն է։ Ես հավատում եմ մարդկանց, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը, որը շատ տարբերվում է իմ կարծիքից»,- գրել է 37-ամյա հայուհին։



© NEWS.am STYLE