Քանյե Ուեսթի կյանքում երեկ հերթական զգացմունքային բռնկումների օր էր։ 40-ամյա ռեփերը իր Twitter-ում հրապարակել է գրառում, որտեղ Դոնալդ Թրամփին իր եղբայրն է անվանել ու աջակցություն հայտնել նրան։ Ճիշտ է՝ երաժիշտը նշել է, որ խոսքն այն մասին է, որ Թրամփը նույնքան եռանդուն է, որքան ինքը ու իր նման՝ շատ հարցերում որոնում է ստանդարտ մոտեցումները փոխելու տարբերակներ։
«Պարտադիր չէ, որ դուք համամիտ լինեք Թրամփի հետ, բայց ամբոխն ինձ չի ստիպի չսիրել նրան։ Մենք երկուսս էլ եռանդի վիշապներ ենք։ Նա իմ եղբայրն է։ Ես բոլորին սիրում եմ։ Ես համաձայն չեմ այն ամենին, ինչ անում են բոլորը։ Դա այն է, ինչ մեզ դարձնում է անհատականություն։ Մենք անկախ մտքի իրավունք ունենք»,- գրել է Ուեսթը։
Դրանից հետո համացանցում Քանյեին սկսել են հանդիմանել, իսկ Քիմ Քարդաշյանը որոշել է բացատրել Քանյեի ճառը ու իր Twitter-ում հսկայական մեկնաբանություն է հրապարակել։
«Իմ ամուսինն ազատ մտածող է։ Ամեն անգամ, երբ նա արտահայտում է իր տեսակետները, որոնք հասարակության մեծամասնության սրտով չեն, նրան սկսում են խենթ անվանել։ Ամերիկայում չի՞ կարելի այլ կարծիք ունենալ։ Եթե նրա մտքերը տարբերվում են ձեր մտքերից, դա դեռ չի նշանակում, որ նրան կարելի է խենթ անվանել։ Նա զգացմունքային է, բայց ազնիվ։ Շատերը, այդ թվում՝ ես, իրենց սեփական կարծիքն ունեն Թրամփի մասին։ Բայց Քանյեի կարծիքը նրա անձնական կարծիքն է։ Ես հավատում եմ մարդկանց, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը, որը շատ տարբերվում է իմ կարծիքից»,- գրել է 37-ամյա հայուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել