Արմինկան կարճ տոպով լուսանկար է հրապարակել

12:35   7 մայիսի, 2018

Լոսանջելեսում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին կրում է կարճ տոպ: Լուսանկարին կից Արմինկան գրել է. «Առողջ մարմնում՝ առողջ ոգի… Հայի ոգի: Հ. Գ. 1 ժամ 35 րոպե տևողությամբ հայքինգից հետո»: Իսկ հեշթեգներում նշել է՝ «ով գիտի նա կհասկանա»:

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին անդրադարձել էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Արմինկան էր գրառում արել՝ պատասխանելով իր հասցեին հնչող քննադատություններին, թե ինչու նա չի աջակցում ցուցարարներին: Երգչուհին լուսանկար էր հրապարակել Instagram-ում, որին կից գրել էր. «Ես երբեք անտարբեր չեմ անցել ո՛չ մի իրադարձության կողքով:

Երբեք չեմ վախեցել խոսել շիտակ, ուղիղ ասել այն, ինչ մտածում եմ, այլ ոչ` այն, ինչ շահեկան կլինի ինձ համար... քանզի ատու՛մ եմ կեղծիքը:

Հենց այդ պատճառով էլ իմ սերնդակից երգիչների մեջ ե՛ս եմ դարձել միակ մերժվածն ու լռեցվածն`արդեն երկա՜ր տարիներ:

Վերջին օրերին չեմ լռել` վախենալով քննադատությունից. այդ առումով հաստատ երբեք պակաս չեմ զգացել:

Լռելուս և Գլենդելի հանրահավաքներից նկար չհրապարակելուս միակ պատճառն ԱՄՈԹՍ էր` երկար տարիներ լռությանն ու մերժմանը դիմակայելուց, աշխատելու հնարավորությունից զրկվելուց, շոուբիզնեսյան ծախու ու ՖԵՅՔ «ընկերներիցս» հիասթափվելուց ու հեռանալուց, սեփական երկրի օդն այլևս լիարժեք շնչել չկարողանալուց, և դեռ կշարունակեի...այս փակուղուց դուրս գալու միակ ելքը ես էլ, շատերի նման, գտա արտագաղթելու մեջ և ժողովրդի ամենաօրհասական օրերին չդարձա նրա մասնիկը:

Այնուամենայնիվ, ես իմ քայլը վաղուց եմ արել`չծախվելով, չխոնարհվելով, չմուրալով, հետևաբար` չդավաճանելով ինքս ինձ (ոչ էլ որևէ մեկին): Փոխարենը` կորցնելով այն, ինչ կառուցել էի երկու տասնամյակից ավել...»:

 

 



© NEWS.am STYLE