Ֆելիքս Խաչատրյանի եւ Մարտայի նոր զուգերգը՝ երգչուհու մենահամերգին (տեսանյութ)

16:14   28 մայիսի, 2018

Օրերս երգչուհի Մարտան երկրպագուներին ու մտերիմներին ներկայացավ իր առաջին մենահամերգով: Համերգի մանրամասներին NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է տեսանյութերի եւ ֆոտոռեպորտաժի տեսքով:

Երգչուհին կատարեց արդեն հայտնի դարձած իր cover-ները, եղան նաեւ պրեմիերաներ եւ զուգերգներ՝ Գրիգոր Կյոկչյանի, Կարեն Սեւակ դուետի, Նորայր Գաբոյանի, Հայկ Կարապետյանի, Ռուսլան Էլյազյանի, ինչպես նաեւ Էրիկ Կարապետյանի, Ֆելիքս Խաչատրյանի եւ Արթուր Գրիգորյանի հետ: Բեմում ելույթ ունեցան նաեւ Երգի պետական թատրոնի խումբն ու Մարտայի աշակերտները:

Եղավ նաեւ անակնկալ՝ Ֆելիքս Խաչատրյանի հետ նոր դուետի տեսքով: Երգը կոչվում է «Մարտա»:

Անդրադառնալով հատուկ իր համար գրված երգին, երգչուհին նշեց.

«Երգը Ֆելիքսը վաղուց էր գրել, պարզապես անընդհատ չէր ստացվում այն ձայնագրել: Կարծում եմ՝ հարմար էր հենց այս համերգին այն ներկայացնել»:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է Մարտայի եւ Ֆելիքսի զուգերգի տեսանյութը:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE