Քիմ Քարդաշյանը հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ

10:00   30 մայիսի, 2018

Դեռ անցած տարվա նոյեմբերին մենք գրել էինք, որ Քիմ Քարդաշյանը փորձում է փրկել թմրադեղերի ապօրինի վաճառքի համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, որը հայուհուն շնորհակալական նամակ էր գրել այդ նախաձեռնության համար։ Էլիսն արդեն 21 տարի ճաղերի ետևում է։ Ու Քիմը փորձում է օգնել, որ նա ազատ արձակվի։

TMZ-ը գրում է, որ Քիմ Քարդաշյանն  այսօր իր փաստաբանի հետ միասին հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ։

Հանդիպման ժամանակ ռեալիթի շոուի աստղը ԱՄՆ նախագահի հետ քննարկելու է Էլիսի հետ կապված իրավիճակը։ Որոշ ժամանակ առաջ Քիմն արդեն գրավել էր այդ գործի հանդեպ Իվանկա Թրամփի ու Ջարեդ Քուշների ուշադրությունը։

Ու Իվանկան նույնիսկ կողմ էր արտահայտվել Էլիսին ազատ արձակելուն։

 



© NEWS.am STYLE