Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

09:20   31 մայիսի, 2018

Դեռ անցած տարվա նոյեմբերին մենք գրել էինք, որ Քիմ Քարդաշյանը փորձում է փրկել թմրադեղերի ապօրինի վաճառքի համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, որը հայուհուն շնորհակալական նամակ էր գրել այդ նախաձեռնության համար։ Էլիսն արդեն 21 տարի ճաղերի ետևում է։ Ու Քիմը փորձում է օգնել, որ նա ազատ արձակվի։

Որոշ ժամանակ առաջ Քիմն արդեն գրավել էր այդ գործի հանդեպ Իվանկա Թրամփի ու Ջարեդ Քուշների ուշադրությունը։

Ու Իվանկան նույնիսկ կողմ էր արտահայտվել Էլիսին ազատ արձակելուն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում հայտնել է, որ հանդիպում է ունեցել Քիմի հետ ու քննարկել նրա հետ բանտային բարեփոխումը։

«Այսօր ես հոյակապ հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել նրա հետ բանտային բարեփոխումների ու դատավճիռների կայացման մասին»,- գրել է Թրամփը։

Լուսանկարները՝ Just Jared






© NEWS.am STYLE