«Ազգիս վարչապետ ջան, ծնունդդ շնորհավոր». Սոնա Շահգելդյանի լուսանկարը Նիկոլ Փաշինյանի հետ

18:52   1 հունիսի, 2018

Երգչուհին Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Երգչուհին իր տեղադրած լուսանկարում ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի հետ է:

Երգչուհին իր հրապարակմանը կից շնորհավորել է ՀՀ վարչապետի ծննդյան տոնը: Նա կատարել է հետեւյալ գրառումը. «Մեր սիրելի վարչապետն այսօր դարձավ 43 տարեկան: Ազգիս վարչապետ ջան ծնունդդ շնորհավոր»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոնա Շահգելդյանը պարզաբանել էր, թե ինչու ելույթ չի ունեցել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական համերգին, որն ի դեպ, բուռն քննարկումների ալիք բարձրացրեց սոցցանցերում: Սակայն, քիչ ավելի ուշ Սոնան Facebook-յան իր էջում կրկին գրառում էր կատարել տհաճ միջադեպի մասին եւ նշել, որ վերջին անգամ է խոսում այդ մասին:

Սոնա Շահգելդյանը գրել էր. «Վերջին անգամ ուզում եմ անդրադառնալ երեկվա համերգին, ու այսքանով փակել թեման... Հարգելի կազմակերպիչներ, փաստորեն դուք պատճառաբանում եք, թե իբր ես համերգից ուշացել եմ... Ուրեմն ասեմ որ նախ համերգը դեռ չէր ավարտվել, երկրորդ՝ ետնաբեմում երկար ժամանակ սպասելուց հետո այդպես էլ կազմակերպիչներից որևէ մեկը ինձ չմոտեցավ ու չդիմավորեց, կամ գոնե զգուշացներ որ ինձ ծրագրից հանել են, և երրորդ՝ ենթադրենք որ ես ուշացել էի, բայց չէ որ բացի ինձնից կաին էլի արտիստներ, որոնք ավելի շուտ էին եկել, բայց նրանք նույպես հանվեցին ծրագրից... Բան չունեմ ասելու, իրավունքը ձերն է ում հրավիրեք, ում չէ, ուղղակի սիրուն չէ, արտիստին հրավիրել, մարդը ամբողջ օրը պատրաստվի, գա հասնի, ժամերով սպասի, որ պիտի բարձրանա բեմ, ու առանց որևէ պատասխանի համերգը ավարտեն ու թողնի հեռանա... Ասեք որ իրոք վիրավորական է... Իսկ ինչ վերաբերվում ինձ, ես երբեք հանդիստեսի կողմից սիրո պակաս չեմ զգացել ու էնպես չի, որ կներեք արտահյտությանս համար, յալվար էի, որ երգեի, ուղղակի խոսքը կոնկրետ երևույթի մասին է... ԱՅՍՔԱՆԸ !!!»:



© NEWS.am STYLE