Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Նա անդրադարձել է Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգին, որը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում: Սոնան արտահայտելով իր վրդովմունքը՝ գրել է.
«Ցանկանում եմ ներողություն հայցել իմ Հայրենակիցներից; որ չերգեցի այսօրվա միջոցառմանը։
Մեղքը բնավ իմը չէր; այլ թերի կազմակերպչական բնույթ էր կրում Մեցցո կազմակերպության կողմից։
Իմ սիրելի ժողովուրդ կարծում եմ Դուք գնահատում եք իմ մարդկային արժեքները և վստահ եք; որ ցանկացած պահի ես Ձեր կողքին եմ։
Եւս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել; որ ես ինքս չեմ առաջարկել երգել; ես ստացել եմ առաջարկ և համաձայնվել երգել Ձեր համար; իմ ազգի համար; բայց դա չի նշանակում; որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը; թե սիրելի կազմակերպիչներ կարծում էիք որոշներին դուր չէր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան ։
Մի մոռացեք ով է վայելում ժողովրդի կողմից իրական սերն ու հարգանքը և եթե ես այսօր բեմ չեմ բարձրացել; դա դեռ չի նշանակում; որ իմ ժողավրդի հետ չեմ։ Ամեն մարդ Աստծո առաջ է պատասխանատու։
Թե կարծում էիք կարևորը 1_ին մասն էր; իսկ ուր էին այդ որոշ "աստղիկները"; երբ ես և իմ մի քանի կոլեգաները ժողավրդի կողքին էինք։ Մի դեմք ունեցեք; բայց Ձերը; ոչ թե մի քանիսը և մեկը մյուսից քծնող։
Ես միշտ պատրաստ եմ կանգնել Իմ Հայրենիքի; Իմ Վարչապետի և Իմ ժողովրդի կողքին։
Բարին ընդ Ձեզ»։
Նշենք, որ երգչուհի Սոնա Շահգելդյանը եղել է Համաժողովրդական շարժման ակտիվ անդամներից, անգամ մի քանի անգամ ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքների ժամանակ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար