Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին աֆրոամերիկացիների կողմից իր ստացած աջակցության համար    

10:02   5 հունիսի, 2018

Ինչպես գիտեք՝ բոլորովին վերջերս Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ցմահ ազատազրկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին ազատ արձակելու հնարավորությունը, որն էլ իր հերթին հայուհուն շնորհակալական նամակ էր գրել այդ նախաձեռնության համար։ Էլիսն արդեն 21 տարի ճաղերի ետևում է, իսկ Քիմը փորձում է փրկել նրան։

Դոնալդ Թրամփն էլ իր հերթին նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև այլ թեմաներ։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին՝ աֆրոամերիկացիների կողմից աջակցության համար, հայտնում է Bloomberg-ը։

Թրամփը 2016-ին աֆրոամերիկացիների կողմից ընդամենը ութ տոկոս ձայն է ստացել, մինչդեռ Հիլարին ստացել էր 88 տոկոս։

Լուսանկարները՝ PA, Reuters



© NEWS.am STYLE