Ինչպես հայտնի է՝ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ։ Քիմ Քարդաշյանը փորձում է փրկել թմրադեղերի ապօրինի շրջանառության համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, որն այդ կապակցությամբ հայուհուն շնորհակալական նամակ է գրել։ Էլիսն արդեն 21 տարի ճաղերի ետևում է։ Ու Քիմը փորձում է նրան օգնել դուրս գալ բանտից։
Mic.com-ին տված հարցազրույցում Քիմը հայտնել է․
«Եթե Էլիսին փրկելու համար ես պետք է հանդիպեմ նախագահի հետ, ումից կախված է՝ կազատեն նրան , թե ոչ, ես կհանդիպեմ նրա հետ։ Ինձ այս գործում շատ է օգնում Ջարեդ Քուշները, նա ազդել է Դոնալդի վրա, ու նախագահն ըմբռնումով է վերաբերվել այդ գործին։ Էլիսն իր սխալի համար հատուցել է 22 տարվա ազատազրկմամբ։ Նրան սպասում է նրա ընտանիքը, ու նա նոր աշխատանք է ունենալու։ Նախագահն ուշադիր լսեց ինձ ու ես հույս ունեմ, որ գործը մեզ համար դրական ընթացք կստանա»,- նշել է հայուհին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում հայտնել է, որ հանդիպում է ունեցել Քիմի հետ ու նրա հետ քննարկել է բանտային բարեփոխումը։
«Այսօր ես հոյակապ հանդիպում եմ ունեցել ՔԻմ Քարդաշյանի հետ, նրա հետ զրուցել եմ բանտային բարեփոխման ու դատավճիռների կայացման մասին»,- գրել էր Թրամփը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը