Քրիս Ջենները հպարտությամբ խոսել է իր դեմքի վերջին փոփոխությունների մասին՝ վերջերս երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ զարմացնելուց հետո։
Vogue Arabia-ի սեպտեմբերյան համարի շապիկի համար լուսանկարվելիս 69-ամյա «մայրիկը» բացահայտ խոսել է այս տարվա սկզբին վիրահատության ենթարկվելու իր որոշման մասին։

Ինչպես գրում է Daily Mail-ը, մայիսին երկրպագուները զարմացան, երբ Քրիսը ցուցադրեց իր թարմ դեմքը լուսանկարներում, որոնցում զարմանալիորեն նման էր իր դստերը՝ 44-ամյա Քիմ Քարդաշյանին։
Ռեալիթի շոուի աստղն իր դեմքի թարմ տեսքին հասնելու համար դիմել է բժիշկ Սթիվեն Մ. Լևինին, որի բժշկական միջամտությունները սկսվում են 45,000 դոլարից (33,376 ֆունտ ստերլինգ)։
Vogue-ի հետ զրույցում Քրիսը առանց ներողություն խնդրելու խոստովանել է՝ «ինձ համար սա նրբագեղ ծերացում է։ Սա իմ տարբերակն է»։

«Ես մոտ 15 տարի առաջ դեմքի վիրահատություն եմ արել, այնպես որ ժամանակն էր թարմանալու»,-խոստովանել է նա,-«Ես որոշեցի այս վիրահատությունն անել, քանի որ ուզում եմ լինել իմ լավագույն տարբերակը, և դա ինձ երջանիկ է դարձնում։
Միայն այն պատճառով, որ դու մեծանում ես, դա չի նշանակում, որ դու պետք է հրաժարվես ինքդ քեզնից։ Եթե դու քեզ հարմարավետ ես զգում քո մաշկի մեջ և ուզում ես նրբագեղ ծերանալ, այսինքն՝ ոչինչ չես ուզում անել, ապա ոչինչ մի՛ արա։ Բայց ինձ համար սա նրբագեղ ծերացում է։ Սա իմ տարբերակն է»։
Քրիսը հայտնել է, որ իր կրտսեր դուստրը՝ 28-ամյա Քայլին, որը նույնպես վերջերս երկրպագուների հետ խոսել էր իր կոսմետիկ միջամտությունների մասին, ուղեկցել է իրեն վիրահատության, իսկ Քիմը «մշտապես ներկա է եղել FaceTime-ով»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 օգոստոսի
Արդյո՞ք Շոպենը սիրում էր տղամարդկանց. Գերմանացի հետազոտողը սիրո խոստովանություններ է հայտնաբերել նրա նամակներում22:12, 27 օգոստոսի
Սև մանիկյուրը վերադարձել է նորաձևություն. Սանդրա Բալոքը, Դուա Լիպան և Քայլի Ջենները ընտրում են աշնան հիմնական գույնը21:19, 27 օգոստոսի
Ռոջեր Ֆեդերերի անսովոր ընտրությունը. թենիսի լեգենդը կրում է Rolex-ի ամենաքննարկվող ժամացույցը20:26, 27 օգոստոսի
Կաշեմիրով գայլեր. միլիարդատերերն այլևս չեն ցանկանում միլիարդատիրոջ տեսք ունենալ19:32, 27 օգոստոսի
Շվեյցարական էքսկլյուզիվ՝ OpenAI-ի համար. ինչու են Սեմ Ալթմանի ժամացույցն անվանում կարգավիճակի նոր խորհրդանիշ16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը14:18, 27 օգոստոսի
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին գաղտնի հանդիպում են ունեցել, բայց չեն կարողացել խուսափել պապարացիների ուշադրությունից13:16, 27 օգոստոսի
Մահացել է լեգենդ. Յայոյի Կուսաման՝ նկարչուհին, որը կետիկները վերածել է համաշխարհային արվեստի խորհրդանիշի12:47, 27 օգոստոսի
Աստղաբաշխական հաշիվ. Որքա՞ն է արժեցել Մեգանի և Հարրիի մասնավոր ինքնաթիռով թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա