Աննա Սեդոկովայի կրքոտ կերպարը՝ լողազգեստով

21:46   6 հունիսի, 2018

Երգչուհի Աննա Սեդոկովան իր Instagram-ի էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել: Նա նշել է, որ լուսանկարն արված է Մոնակոյում: Երգչուհին նաև մեկնաբանել է լուսանկարը, գրելով, որ որքան էլ անսպասելի է, բայց նա արդեն տանն է: Աննան երկու անգամ բաց է թողել թռիչքը, բայց, այնուամենայնիվ, հասցրել է երրորդին:



Սեդոկովան այդ դեպքը մեկնաբանել է այսպես. «Ինձ չի լքում այն զգացողությունը, որ ինձ ինչ-որ ուժեր էին պահում այնտեղ: Իսկ դուք հավատու՞մ եք ճակատագրին»:

Հիշեցնենք, որ Աննա Սեդոկովան լուրջ խնդիրների հետ է բախվել իր նախկին  ամուսնու՝ գործարար ու «Холостяк» հեռուստանախագծի նախկին մասնակից՝ Մաքսիմ Չերնյավսկու հետ, ով երգչուհուն դատի էր տվել։ «ԿՊ»-ն գրում էր, որ նախկին ամուսինը պահանջում էր, որ դատարանը Աննային զրկի մայրական իրավունքներից։



© NEWS.am STYLE