«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Աննա Սեդոկովայի նախկին ամուսինն  ուզում է նրան զրկել մայրական իրավունքներից

13:15, 30 մայիսի

Երգչուհի Աննա Սեդոկովան լուրջ խնդիրների հետ է բախվել իր նախկին  ամուսնու՝ գործարար ու «Холостяк» հեռուստանախագծի նախկին մասնակից՝ Մաքսիմ Չերնյավսկու հետ, ով երգչուհուն դատի է տվել։ «ԿՊ»-ն գրում է, որ նախկին ամուսինը պահանջում է, որ դատարանը Աննային զրկի մայրական իրավունքներից։ Քանի որ նրանց 6-ամյա դուստր Մոնիկան Ամերիկայում է ծնվել (նա ԱՄՆ քաղաքացի է ու հիմա այնտեղ է ապրում հոր ու նրա ազգականների հետ), դատավարությունը ԱՄՆ տարածքում է տեղի ունենում: Չերնյավսկու պահանջները հակիրճ կարելի է այսպես ձևակերպել՝ «Նա երգչուհի է, շատ հյուրախաղերի է մեկնում, ես երեխայով զբաղվելու ավելի շատ ժամանակ ունեմ»։ Բացի դրանից՝ գործարարը դատարանում հայտնել է, որ Աննան կարող է դստերը Ռուսաստան տանել ու այլևս չվերադարձնել։

«Ես ամեն օր փնտրում եմ այս հարցի պատասխանը ու չեմ գտնում։ Ես չեմ հասկանում, թե ինչու են ինձ դատի տվել, ինչու են ասել, որ ես վտանգավոր եմ։  Արդեն ինը ամիս ես փորձում եմ ողջ մնալ, պայքարել, չհուսահատվել։ Ուսումնասիրում եմ օրենքները, մշտապես հանդիպում եմ փաստաբանների հետ, Ամերիկայում նրանց համար տասնյակ հազարավոր դոլարներ ծախսում, աշխատում գրեթե շուրջօրյա, որպեսզի այդ գումարները վաստակեմ, հաղթահարում հազարավոր կիլոմետրեր այնտեղ գնալու ու վերադառնալու համար։ Ես երբեք իմ նախկին ամուսնու հետ խնդիրներ չեմ ունեցել, ես ինքս բաժանված ծնողների զավակ եմ ու գիտեմ այդ ցավը։ Ես միշտ կողմնակից եմ եղել, որ դուստրս շփվի հոր հետ, ոչինչ չեմ պահանջել ու անկեղծորեն համարում էի, որ ես ու Մաքսիմն  ընկերներ ենք։ Անցած տարվա օգոստոսին առանց իմ ներկայության կայացել է դատավարությունը, որտեղ Մաքսիմի տատիկը իմ դեմ վկայություն է տվել։ Մաքսիմը դատարանում պահանջել է, որ ես երեխայի հետ հանդիպեմ միայն հսկող անձի ներկայությամբ,  ու դատարանը աջակցել է նրան»,- ասում է երգչուհին։

35 տարեկան Աննան արդեն հասցրել է բազմազավակ մայր դառնալ։ Երգչուհու առաջին ամուսինը կիևյան «Դինամոյի» ֆուտբոլիստ Վալենտին Բելկևիչն էր։ Այդ ամուսնությունից Անյան դուստր ունի՝ Ալինան (հիմա աղջիկը 13 տարեկան է)։ Բելկևիչը վաղաժամ մահացել է չորս տարի առաջ։ Նախկին ամուսնու մահից հետո Անյան ստիպված է եղել պայքարել նրա այրու հետ՝ իր դստեր ժառանգության համար։ Երգչուհու երկրորդ ամուսինը գործարար Մաքսիմ Չերնյավսկին է։ Դստեր՝ Մոնիկայի ծնվելուց հետո նրանք բաժանվել են, բայց սկզբնական շրջանում պահպանում էին լավ հարաբերություններ։

Իր մեկ տարեկան որդու՝ Հեկտոր Սեդոկովի հոր անունը երգչուհին դեռ չի հայտնում։ Զույգը բաժանվել է, սակայն պահպանել նորմալ հարաբերություններ, երկու ծնողներն էլ ակտիվ մասնակցում են որդու դաստիարակությանը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search