Քիմ Քարդաշյանը հասավ իր ուզածին. Թրամփը ներում է շնորհել աֆրոամերիկուհուն

22:55   6 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանի և Թրամփի հանդիպումը արդյունավետ է եղել: Ինչպես հայտնում է  TMZ-ն, Քիմի խնդրանքից հետո Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Էլիս Ջոնսոնին: Հայուհին փորձում էր փրկել այդ կնոջը և այդ առիթով Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ցմահ ազատազրկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին ազատ արձակելու հնարավորությունը:

Վերջինս շնորհակալական նամակ է հղել Քիմին: Քիմը անձամբ է զանգահարել Էլիսին ու հայտնել այդ լավ նորությունը: Հայուհու խոսքերով՝ նրանք միասին հուզվել եւ, նույնիսկ, արտասվել են:

Քիմ Քարդաշյանը հավելել է. «Ես շնորհակալ եմ Թրամփին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակն են հատկացրել Էլիսին: Այս իրողությունը շատ այլ մարդկանց հույս կտա նման իրավիճակներում»:



© NEWS.am STYLE