Քիմ Քարդաշյանի օգնությամբ բանտից ազատված աֆրոամերիկուհին հանդիպել է ընտանիքի հետ

10:03   7 հունիսի, 2018

Եվ այսպես, մի քանի օր առաջ Քիմ Քարդաշյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի նրա հետ քննարկի թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ցմահ ազատազրկման դատապարտված ու արդեն 21 տարի բանտում իր պատիժը կրող 62-ամյա Էլիսին ազատ արձակելու հնարավորությունը։

Ինչպես հայտնի է դարձել երեկ, Քիմը հասել է իր նպատակի, քանի որ նախագահ Թրամփը ներում է շնորհել Էլիսին։ Քիմն անձամբ է զանգահարել Էլիսին ու հայտնել նրան այդ ուրախալի նորությունը, իսկ բանտարկյալին արդեն ազատ են արձակել։

Համացանցում արդեն հրապարակվել են ընտանիքի հետ 62-ամյա Էլիսի հանդիպման առաջին կադրերը։

Էլիսն արցունքն աչքերին շնորհակալություն էր հայտնում Քիմ Քարդաշյանին ու բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն։

Աղբյուրը՝ Daily Mail, TMZ



© NEWS.am STYLE