«Մեր վարչապետը բոլորին 10-ով 0 արեց, անումա ու կանի». Սոնա Շահգելդյան

17:01   8 հունիսի, 2018

Երգչուհին Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում վերջին շրջանում քաղաքական հրապարակումներով է կիսվում: Այսօր նա նոր գրառում է կատարել: Երգչուհին հրապարակելով ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կրկին անգամ խոսել է նրա  մասին:

Սոնան գրել է. «Մեր վարչապետը բոլորին 10 ով 0 արեց անումա ու կանի։ Վարչապետ ունենք աշխարհը չունի»:

Ավելի վաղ, Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում լուսանկար էր հրապարակել ՀՀ վարչապետի հետ: Երգչուհին իր հրապարակմանը կից շնորհավորել էր ՀՀ վարչապետի ծննդյան տոնը: Նա կատարել էր հետեւյալ գրառումը. «Մեր սիրելի վարչապետն այսօր դարձավ 43 տարեկան: Ազգիս վարչապետ ջան ծնունդդ շնորհավոր»:

 



© NEWS.am STYLE