Երգչուհին Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Երգչուհին իր տեղադրած լուսանկարում ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի հետ է:
Երգչուհին իր հրապարակմանը կից շնորհավորել է ՀՀ վարչապետի ծննդյան տոնը: Նա կատարել է հետեւյալ գրառումը. «Մեր սիրելի վարչապետն այսօր դարձավ 43 տարեկան: Ազգիս վարչապետ ջան ծնունդդ շնորհավոր»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոնա Շահգելդյանը պարզաբանել էր, թե ինչու ելույթ չի ունեցել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական համերգին, որն ի դեպ, բուռն քննարկումների ալիք բարձրացրեց սոցցանցերում: Սակայն, քիչ ավելի ուշ Սոնան Facebook-յան իր էջում կրկին գրառում էր կատարել տհաճ միջադեպի մասին եւ նշել, որ վերջին անգամ է խոսում այդ մասին:
Սոնա Շահգելդյանը գրել էր. «Վերջին անգամ ուզում եմ անդրադառնալ երեկվա համերգին, ու այսքանով փակել թեման... Հարգելի կազմակերպիչներ, փաստորեն դուք պատճառաբանում եք, թե իբր ես համերգից ուշացել եմ... Ուրեմն ասեմ որ նախ համերգը դեռ չէր ավարտվել, երկրորդ՝ ետնաբեմում երկար ժամանակ սպասելուց հետո այդպես էլ կազմակերպիչներից որևէ մեկը ինձ չմոտեցավ ու չդիմավորեց, կամ գոնե զգուշացներ որ ինձ ծրագրից հանել են, և երրորդ՝ ենթադրենք որ ես ուշացել էի, բայց չէ որ բացի ինձնից կաին էլի արտիստներ, որոնք ավելի շուտ էին եկել, բայց նրանք նույպես հանվեցին ծրագրից... Բան չունեմ ասելու, իրավունքը ձերն է ում հրավիրեք, ում չէ, ուղղակի սիրուն չէ, արտիստին հրավիրել, մարդը ամբողջ օրը պատրաստվի, գա հասնի, ժամերով սպասի, որ պիտի բարձրանա բեմ, ու առանց որևէ պատասխանի համերգը ավարտեն ու թողնի հեռանա... Ասեք որ իրոք վիրավորական է... Իսկ ինչ վերաբերվում ինձ, ես երբեք հանդիստեսի կողմից սիրո պակաս չեմ զգացել ու էնպես չի, որ կներեք արտահյտությանս համար, յալվար էի, որ երգեի, ուղղակի խոսքը կոնկրետ երևույթի մասին է... ԱՅՍՔԱՆԸ !!!»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը