Սերժ Թանկյանի ջերմ գրառումը՝ իր կնոջ մասին (ֆոտո)

14:31   10 հունիսի, 2018

Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը, ով ավելի քան 570 հազար հետեւորդ ունի Instagram-ում, հրապարակել է իր եւ կնոջ՝ Անժելա Մադաթյանի լուսանկարը:
Թանկյանը մեկնաբանել է իրենց լուսանկարը՝ կից գրելով հետեւյալ տողերը. «Ես անսահման շնորհակալ եմ իմ ընտանեկան արմատների եւ, հատկապես, իմ կնոջ ու որդու՝ Ռումիի սիրո եւ աջակցության համար: Ես երբեք չեմ հանդիպել մեկին, ով ամեն օր ջանում է այլոց համար լինել ավելի լավը: Ուրախ հոբելյան: Քեզ ճանաչելով՝ ես ավելի լավն եմ դառնում»:



Սերժ Թանկյանի եւ ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը կայացել էր 2012 թվականի հունիսի 10-ին:

Ավելի վաղ աշխարհահռչակ երաժիշտ հայազգի Սերժ Թանկյանն իր Facebook-յան էջում գրառում էր կատարել: Իր գրառման մեջ նա խոսել էր իր ընկերոջ՝ հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդեն մասին: Սերժ Թանկյանը գրել էր.

«Սաստիկ ցնցված եմ CNN-ի մեկնաբան Էնթոնի Բուրդենի մահվան մասին լուրով: Կյանք, մշակույթ, ճշմարտություն, խոհարարական արվեստ. մենք կորցրինք այս ամենի մի ազնիվ դեսպանի: Ես պատիվ եմ ունեցել նրա հետ ժամանակ անցկացնել Հայաստանում՝ վերջինիս հեղինակային հաղորդման շրջանակներում: Մեր սերն ու ցավակցությունները՝ նրա ընտանիքին ու բոլոր երբեւէ ճանաչածներին»:



© NEWS.am STYLE