«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ես պատիվ եմ ունեցել նրա հետ ժամանակ անցկացնել Հայաստանում՝ նրա հեղինակային հաղորդման շրջանակներում». Սերժ Թանկյանն Էնթոնի Բուրդենի մասին

12:15, 9 հունիսի

Աշխարհահռչակ երաժիշտ հայազգի Սերժ Թանկյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել: Իր գրառման մեջ նա խոսել է իր ընկերոջ՝ հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդեն մասին: Սերժ Թանկյանը գրել է.

«Սաստիկ ցնցված եմ CNN-ի մեկնաբան Էնթոնի Բուրդենի մահվան մասին լուրով: Կյանք, մշակույթ, ճշմարտություն, խոհարարական արվեստ. մենք կորցրինք այս ամենի մի ազնիվ դեսպանի: Ես պատիվ եմ ունեցել նրա հետ ժամանակ անցկացնել Հայաստանում՝ վերջինիս հեղինակային հաղորդման շրջանակներում: Մեր սերն ու ցավակցությունները՝ նրա ընտանիքին ու բոլոր երբեւէ ճանաչածներին»:

Նշենք որ հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը մահացել է 61 տարեկան հասակում: Ինչպես հայտնում է CNN-ը, Էնթոնի Բուրդենն ինքնասպանություն է գործել:

Բուրդենը գտնվում էր Ֆրասիայում, աշխատում էր իր հաղորդման հերթական նկարահանումների վրա: Իր մոտ ընկերը՝ Էրիկ Րիպերը՝ հայտնի ֆրանսիացի շեֆ-խոհարար, գտել է Էնթոնիի դին հյուրանոցի իր համարում:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին CNN-ը ցուցադրել է Հայաստանի մասին թողարկումը՝ Parts Unknown հաղորդման շրջանակներում, հայտնի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենի մասնակցությամբ:

Թողակման շրջանակներում Էնթոնին համտեսում է հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ՝ տոլմա, ժենգյալով հաց, խորոված, թանապուր, խաշ եւ այլն:

Նշենք, որ Էնթոնիին Հայաստանում եւ Արցախում ուղեկցել է Սերժ Թանկյանը:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել