Գոհար Ավետիսյանի շքեղ ու տոնական լուքը

22:47   12 հունիսի, 2018

Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարում հայուհին կարմիր շրթներկով է եւ կարմիր ու սեւ համադրությամբ հագուստով:

Իր հրապարակմանը կից հայտնի դիմահարդարը իր միկրոբլոգի հետեւորդներին շնորհավորել է. «Սիրելինե՛րս, շնորհավոր Ռուսաստանի օրը, շնորհավոր բոլորի տոնը»:



Օգտատերերը արձագանքել են Գոհար Ավետիսյանի հրապարակմանը: Շատերը մեկնաբանություններում նշել են, որ նրան շատ է սազում կարմիր գույնը, իսկ ոմանք էլ կարծիք են հայտնել, թե հայուհուն հաջողվել է բավականին շատ նիհարել:

Հիշեցնենք, որ վերջերս Գոհարը իր էջում լուսանկարներ էր հրապարակել  սկանդալային հաղորդաշարի հաղորդավարուհի, դերասանուհի, արդեն նաեւ երգչուհի Օլգա Բուզովայի հետ:
Լուսանկարին կից նա հարցրել էր . «Այսօր Օլգա Բուզովային պատրաստեցի @muztv մրցանակաբաշխության համար, ինչպիսի՞ն է Օլյայի կերպարն ու դիմահարդարումը»:



© NEWS.am STYLE