Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել սկանդալային հաղորդաշարի հաղորդավարուհի, դերասանուհի, արդեն նաեւ երգչուհի Օլգա Բուզովայի հետ:
Իր հրապարակմանը կից հայտնի դիմահարդարը իր միկրոբլոգի հետեւորդներից հետաքրքրվել է, թե արդյո՞ք դուր է գալիս նրանց իր աշխատանքը: Նա գրել է. «Այսօր Օլգա Բուզովային պատրաստեցի @muztv մրցանակաբաշխության համար, ինչպիսի՞ն է Օլյայի կերպարն ու դիմահարդարումը»:
Նշենք, որ ավելի վաղ, Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում կրկին հրապարակել էր Օլգա Բուզովայի լուսանկարները: Իր հրապարակմանը կից հայտնի դիմահարդարը պատմել էր, որ Օլյայի կերպարի հեղինակն ինքն է, որ 15-20 րոպե ժամանակ է ունեցել, որպեսզի նրան դարձնի այլմոլորակային: Գոհարը խոսել էր նաեւ մարդկանց նախանձի ու ատելության մասին:
Նա գրել է.«Այսօր ես սուպեր առաջադրանք ունեի՝ 15-20 րոպեում ամբողջովին փոխել Օլգա Բուզովայի կերպարը եւ նրան դարձնել այլմոլորակային, ով եկել է, որպեսզի գրավի մեր սրտերը: Գիտեք, ովքեր անձնապես ծանոթ չեն՝ Օլյային ատում են նրան… Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչու) Երբ մարդն ապրում ու զբաղվում նրանով, ինչ նրան դուր է գալիս եւ հաճույք է ստանում կյանքից: Եթե մարդը կամ նրա արվեստը քեզ դուր չի գալիս, ապա մի հետեւիր իրեն) ճի՞շտ է)))) Առաջ ես մտածում էի, որ ատելությանն արժանանում են… Սակայն, ինչքան ժամանակ է անցնում, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ մարդկանց ատելության գլխավոր շարժիչը՝ քո հաջողությունն է! Եվ, գրողը տանի, ինչքան վերեւ լինես բոլոր հիթ շքերթներում, այնքան ավելի շատ մարդ քո մեջ փնտրում է թերություններ եւ ատում է քեզ հենց այնպես, գոնե նրա համար, որ դու հարուստ ես, հայտնի կամ հանրահայտ! Երբ Օլյան ուղարկեց իր զգեստի լուսանկարը, որ ես մտածեմ դիմահարդարման մասին, ես ոչ մի վայրկյան չզարմացա եւ անմիջապես սկսեցի մտածել, թե ինչն ինչպես պետք է լինի… Այստեղ է ողջ էֆեկտիվությունը, էպատաժային լինելն ու ֆուրոր անելը, իսկ ես կարծում եմ, որ դա նույնպես պետք է կարողանալ))) Նա այնպիսին է, ինչպիսին կա))) Նա լավն է եւ շատ բարի ու Աստված տա այն ամենն ինչ նա մտածել է անմիջապես իրականանա, նա հիանալի է, այնպես չէ՞»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում