Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում

17:38, 9 մայիսի

Հայտնի երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երեւանում։

Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործությունների ամենախորը գաղտնիքների մեջ խորանալու եւ հանդիսատեսին դրանք բացահայտելու ունակությամբ: Արվեստագետը կիսում է իր խորը մտքերը աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ներկա են լինում նրա համերգներին, լսում  են նրա հեռուստատեսային և ռադիոհաղորդումները, կարդում նրա գրքերը: 

Արեւմուտքում Միխայիլ Կազինիկին անվանում են «Մշակույթի առաքյալ»։
Համաշխարհային երաժշտական մշակույթի մասին ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ, «Օրփեոս», «Արծաթե անձրև» եւ այլ ռադիոկայանների հաղորդավար։ Համերգներով ու դասախոսություններով շրջել է գրեթե ողջ աշխարհով։ Նրա ստեղծագործության հիմնական խնդիրն է՝ «Արվեստի օգնությամբ բացահայտել ունկնդիրների եւ ընթերցողների ինքնատիպ հանճարը, տիեզերական էներգիան ընկալելու նրանց անհավանական կարողությունները, որոնք ծնել են Բախին եւ Շեքսպիրին, Մոցարտին եւ մեզանից յուրաքանչյուրին»։ «Ես հավատում եմ մոլորակի մարդու հանճարին»՝ մաեստրոյի գլխավոր  կարգախոսն  է։

Մայիսի 25-ին Միխայիլ Կազինիկը հրավիրում է ձեզ «Երաժշտության հրաշալի արկածները» հատուկ համերգին, որը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։

Ծրագրում կներկայացվեն 17-19-րդ դարերի երաժշտության անհավանական գլուխգործոցներ՝ Բախ, Մոցարտ, Շուբերտ, Վիենավսկի, Շոպեն և այլն։ Համերգներին մասնակցում են Բորիս Կազինիկը– ջութակ (Շվեդիա), Նարինե Ենգիբարյանը– դաշնամուր (Հայաստան)։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search