Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)

19:05, 9 մայիսի

Մայիսի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Վայ քու… կամ փարթամ կակտուսը» ֆիլմի պրեմիերան, որի բեմադրող ռեժիսորը Նառա Ղուկասյանն է: 

Ֆիլմը պատմում է հիմնական 6 կերպարների մասին, ովքեր բախտի բերմամբ հանդիպում են հիվանդանոցում: Կարծեցյալ վիրուսի պատճառով փակվում են հիվանդասենյակում եւ, ինչպես բնորոշ է մարդուն, ծայրահեղ իրավիճակները բացահայտում են նրանց իրական դեմքերը: 

Նկարիչ Վարդանը փնտրում է Վերնիսաժում մեկ անգամ տեսած Նարեին: Նրա քեռի Հովհաննեսը կակտուսի պատճառով ընկնում է հիվանդանոց եւ մեկ օրվա ընթացքում կորցնում ու գտնում է իր կյանքի հավատարիմ էակին: Առեւտրական Սլավիկի համար ամեն ինչ առուծախի ապրանք է: Վարսիկի համար բարոյական է հավատարիմ, հայրենասեր մարդը: Իսկ թավջութակահար Իզոլդային սեփական շահից բացի ոչինչ չի հետաքրքրում:

438083766_2376861479371884_7468301553587381409_n.jpg (98 KB)

Ֆիլմի առանցքային կերպարներին մարմնավորում են Արա Դեղտրիկյանը (Հովհաննես), Ալբերտ Սաֆարյանը (Սլավիկ), Վաչե Երիցյանը (Վարդան), Արսինե Նավասարդյանը (Վարսիկ), Սոֆիա Սողոմոնյանը (Անահիտ), Ալիսա Մելիքսեթյանը (Իզոլդա) եւ Անուշ Քալաշյանը (Նարե):

«Սկզբում պատմությունը գրվել է, որպես պիես, հետո երբ այն կարդաց պրոդյուսեր Ռուբեն Թումանյանը, առաջարկեց այն դարձնենք ֆիլմ, ավելացրեցինք կերպարներ, տեսարաններ, սիրային գիծ, ու այդպես այն ստեղծվեց»,-պատմում է ֆիլմի սցենարիստ Նաիրա Ահարոնյանը:

438137643_1598881174224514_5699763950038617012_n.jpg (77 KB)

Նրա խոսքով՝  Ֆիլմը «մեր մասին է»: «Գլխավոր հերոսը մի մարդ է, որի կյանքը մեկ ժամվա ընթացքում կտրուկ փոխվում է. նա հարստանում է, բայց շատ արագ էլ դառնում աշխարհի ամենաաղքատ մարդը ու հասկանում է, որ կյանքում ամենակարեւորը փողը չէ, այլ սերը, հավատարմությունը ու ընկերությունը»:

Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Թումանյանի խոսքով՝ ֆիլմում յուրաքանչյուրն իր համար կգտնի ասելիք.

439287338_973400231036714_950742082220797405_n.jpg (68 KB)

«Ֆիլմն ինձ գրավեց հասարակ լինելով, շատ հողային սցենար է՝ մեր կյանքի մասին, մարդկային հարաբերությունների մասին, այն ամենի մասին, ինչ մեզ այսօր պակասում է: Ինձ նաեւ գրավեց հերոսի տրանսֆորմացիան. սկզբից մենք մի մարդու ենք տեսնում, իսկ ֆիլմի ավարտին՝ բոլորովին ուրիշ մարդու: Յուրաքանչյուրն այս ֆիլմում կգտնի իր համար ասելիք, բայց ամենակարեւոր ասելիքն այն է, որ մարդը մարդ մնա, որ պետք է սիրել Հայաստանը ու յուրաքանչյուրը փորձի իր ուժերի սահմանում կանգնել այս հողի համար»,-ասում է նա:

441572179_463430922696116_3727357630333264472_n.jpg (45 KB)

Պրոդյուսերը հավելեց, որ ֆիլմը կցուցադրվի նաեւ մարզերում եւ արտերկրում:

441390766_467232158993581_6735542340892285943_n.jpg (87 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել