Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր շնորհիվ ազատ  արձակված աֆրոամերիկուհուն

12:09   14 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր շնորհիվ ազատ արձակված աֆրոամերիկուհի Էլիս Ջոնսոնի հետ, ինչի մասին տեղեկացրել է իր բաժանորդներին Twitter-ում։

Today պարբերականում ամբողջական հարցազրույցը հնարավոր կլինի տեսնել այսօր ուշ երեկոյան, իսկ մինչ այդ 37-ամյա հայուհին հրապարակել է հարցազրույցից  մի դրվագ, որտեղ պատմել է, թե ինչպես է հեռախոսով Էլիսին հայտնել նրա ազատման ուրախալի նորությունը։

«Ես զանգահարեցի նրան, ու նա հանգիստ խոսում էր ինձ հետ։ Ու ես նրան ասացի․ «Գիտե՞ս, թե ինչ է տեղի ունեցել։ Դու կարող ես տուն գնալ, դու դրան պատրա՞ստ ես»: Ու այդ ժամանակ ես լսեցի բղավոցներ»,- հայտնել է Քիմը։

«Ես գոռում էի ու ցատկում, ես չէի կարողանում հավատալ»,- հավելում է Էլիսը։

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի քննարկի թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ցմահ ազատազրկման դատապարտված 62-ամյա Էլիս Ջոնսոնին ազատ արձակելու հնարավորությունը, ով արդեն 21 տարի ճաղերի ետեւում էր։ Քիմը հասել է իր նպատակին, քանի որ նախագահ Թրամփը ներում է շնորհել Էլիսին։



© NEWS.am STYLE