Քանյե Ուեսթն  իր սեփական ֆոտոշարքն է կազմակերպել պապարացիների առաջ

17:25   14 հունիսի, 2018

Քանյե Ուեսթը վերջերս հոյակապ տրամադրություն ունի, նրա գործերը հոյակապ են, նոր YE ալբոմը «պայթեցնում է» ԱՄՆ-ի ու առհասարակ ամբողջ աշխարհի հիթ շքերթները, եւ օրերս Ուեսթը ներկայացրել է իր Yeezy 500 Supermoon Yellow  կոշիկի նոր հավաքածուն,  որը բնականաբար ցանկանում է ձեռք բերել մոլորակի կեսը։

Քանյեին այսօր նկատել են նրա գրասենյակի մոտ՝ Լոս Անջելեսում։ Նկատելով պապարացիներին՝ Ուեսթն ավանդական մռայլ կեցվածք  չի ընդունել, այլ ուրախ ժպտում էր։

41-ամյա երաժիշտը մենակ էր, նրա  կինը՝ Քիմ Քարդաշյանը,  հիմա Մեմֆիսում է գտնվում, որտեղ հանդիպում է իր շնորհիվ ազատ արձակված աֆրոամերիկուհի Էլիս Ջոնսոնի հետ։

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի քննարկի թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ցմահ ազատազրկման դատապարտված 62-ամյա Էլիս Ջոնսոնին ազատ արձակելու հնարավորությունը, ով արդեն 21 տարի ճաղերի ետեւում էր։ Քիմը հասել է իր նպատակին, քանի որ նախագահ Թրամփը ներում է շնորհել Էլիսին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE