«Կուզեի բոլորիդ հարցի պատասխանը տալ՝ ես քաղցկեղով հիվանդ չեմ». Սեդա Շահնազարյանը՝ իր առողջական վիճակի մասին

21:30   20 հունիսի, 2018

«Ուրիշի հոգին» սերիալից եւ «Անուղղելիները» սիթքոմից հայտնի երիտասարդ դերասանուհի Սեդա Շահնազարյանը,ինչպես հայտնել էինք, առողջական խնդիրներով գտնվում էր «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Դերասանուհու մայրը՝ Լուսինե Յազիչյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր, որ պարզ չէ, թե կոնկրետ ինչն է դարձել Սեդայի ինքնազգացողության վատթարացման պատճառը, բայց հավելել էր, որ աղջիկն արդեն 15 օր է, ինչ հիվանդանոցում է եւ նրանց ֆինանսական օգնություն էր անհրաժեշտ դեղորայքի համար:



Իսկ այսօր արդեն, բարեբախտաբար, լավ լուրեր ունենք: Սեդան Instagram-ի իր միկրոբլոգի հետեւորդներին ներկայացրել է տեղեկատվություն՝ իր առողջական վիճակի մասին: Story բաժնում նա տեղադրել է լուսանկար, որը պարունակում է հետեւյալ գրությունը. «Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնել են (միայն նյութականի մասին չէ խոսքը) , ես արդեն տանն եմ ու կուզեի բոլորիդ հարցի պատասխանը տալ՝ ես քաղցկեղով հիվանդ չեմ»:




© NEWS.am STYLE