«Ուրիշի հոգին» սերիալից եւ «Անուղղելիները» սիթքոմից հայտնի 18-ամյա դերասանուհի Սեդա Շահնազարյանը այժմ առողջական խնդիրներով գտնվում է «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Դերասանուհու մայրը՝ Լուսինե Յազիչյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ պարզ չէ, թե կոնկրետ ինչն է դարձել Սեդայի ինքնազգացողության վատթարացման պատճառը, բայց հավելեց, որ աղջիկն արդեն 15 օր է, ինչ հիվանդանոցում է եւ նրանց ֆինանսական օգնություն է անհրաժեշտ դեղորայքի համար:
«Չգիտենք, թե կոնկրետ ինչից է վատացել աղջիկս, բայց կասկածներ կան, որ դա կարող էր լինել թունավորում, որը ուշ է հայտնաբերվել: Արդեն 15 օր է՝ Սեդան պառկած է հիվանդանոցում: Նրա ուղեղը գիտակից վիճակում է, պարզապես նրան անընդհատ քնած վիճակում են պահում՝ պրոցեդուրաների պատճառով»,-հուզված նշեց տիկին Լուսինեն:

Սեդայի մայրիկը նաեւ նշեց, որ երբ աղջիկն առաջին օրն իրեն վատ է զգացել, ուներ սրտխառնոց, իրենց թվացել է, թե դա պարզապես մրսածություն է, սակայն գիշերը Սեդայի ինքազգացողությունը կտրուկ վատացել է եւ նրան ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել շտապօգնության մեքենայով:
Տիկին Լուսինեն նաեւ նշեց, որ ամեն օր մեծ գումարներ են ծախսում աղջկա վիճակը դեղորայքի օգնությամբ կայուանցնելու համար, եւ արդեն ծայրահեղ վիճակից ելնելով ստիպված են դիմել մարդկանց օգնությանը:
Սեդային օգնելու համար բացվել են հաշվեհամարներ, կամ կարելի է անձամբ կապվել մայրիկի` Յազիչյան Լուսինեի հետ 091 69 63 24 հեռախոսահամարով:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԿՈՄԻՏԱՍ» մասնաճյուղ
ՀՀ, 0033, ք. Երևան, Կոմիտաս 3, 47 տարածք
Ստացող` Սարուխանյան Նարինե Ռոստոմի AK0657433, 17/11/10, 17/11/20
Հաշվեհամարներ`
163638007548 (AMD)
163638007555 (USD)
163638007563 (EUR)
163638007571 (RUR)
NEWS.am STYLE-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Սեդային
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:51, 28 հոկտեմբերի
«Ես գիտեմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու». Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին16:05, 28 հոկտեմբերի
Էվելինա Խանոյանի 31-ամյակն ու անակնկալը՝ հյուրերին (VIDEO)15:30, 28 հոկտեմբերի
Վանեսա Թրամփը քաղցկեղը հաղթահարելուց հետո Թայգեր Վուդսի հետ ապագայի ծրագրեր է կազմում14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող