Իվետա Մուկուչյանի նոր գունագեղ լուսանկարները

23:15   21 հունիսի, 2018

Երգչուհի Իվետա Մուկուչյանը իր Instagram-ի միկրոբլոգում կիսվել է նոր լուսանկարներով: Երգչուհին լուսանկարներում վառ դեղին հանդերձանքով է՝ գունագեղ կարպետների ֆոնին:



Իվետայի անգլալեզու գրառումից պարզ է դառնում, որ նրա երկրպագուներին սպասվում է համերգ Բոստոնում: Երգչուհին նաեւ նշել է, որ չի համբերում՝ երբ է մի փոքր Երեւանյան շունչ բերելու բոլոր նրանց, ովքեր կարոտել են հարազատ քաղաքը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետա Մուկուչյանին հանդիպել էինք Հայկ Պետրոսյանի «Ամեն ինչ ԼԱՅՎ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» ներկայացման պրեմիերային: Նա իր ողջ հմայքով փայլել է  NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկի առջեւ, ինչպես նաեւ պատասսխանել մեզ հետաքրքրող մի շարք հարցերի:





© NEWS.am STYLE