«Ողջույն, Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիներ»՝ հենց այս խոսքերով Հայկ Պետրոսյանը երեկ ողջունեց իր հանդիսատեսին, որոնք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն էին եկել վայելելու դերասանի նոր ներկայացումը՝ «Ամեն ինչ ԼԱՅՎ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները»: Թեման, բնականաբար, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն էր՝ ցույցերով, հայտնի մեջբերումներով, փշալարերով եւ, իհարկե, հաղթանակով հանդերձ:
Հայկի ներկայացումը դիտելու էին եկել նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Հայտնի հյուրերի թվում էին Իննա Խոջամիրյանն ու Իվետա Մուկուչյանը: Ի դեպ, վերջինը լրագրողների հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց.

«Հայկն իմ տասը տարվա ընկերն է ու մենք այնքան ճանապարհ ենք անցել միասին, դժվարությունների միջով…Միշտ ուրախանում ենք մեկս մյուսի հաջողություններով, ընտանիքներով էլ շատ-շատ մոտ ենք: Սրտացավ եմ մոտենում իր բոլոր ելույթներին: Այսօր շատ ուրախ եմ, որովհետեւ ինքը լիովին իրեն հարմարավետ էր զգում: Ես շատ հպարտ եմ, որովհետեւ ներկայացումը հիասքանչ էր, ոչ մի թերություն չտեսա»,-նշեց երգչուհին:

Հայկ Պետրոսյանն էլ իր հերթին խոստովանեց, որ նմանատիպ ներկայացումն իր համար իսկական մարտահրավեր էր.
«Սա ինձ համար մի challenge էր, քանի որ ես միշտ ելույթ եմ ունեցել բենդով: Ճիշտ է՝ նրանք նվագում են, ոչ թե խաղում, բայց երբ հետդ 5 հոգի կան բեմում, մտածում ես՝ մի բան լինի, տղաները կնվագեն, մինչեւ ես ելույթ ունենամ… բայց լավ էր, ստացվեց»,-նշեց նա՝ հավելելով.
«15 օր առաջ եմ սկսել գրել սցենարը՝ այդպես հեղափոխական ալիքի տակ: Մի քանի ընկեր ունեմ, որոնք ինձ օգնեցին, նրանց առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել»:
Ի սկզբանե որոշված էր, որ ներկայացումը պետք է բեմադրվեր միայն մեկ անգամ, սակայն ի ուրախություն Հայկի երկրպագուների՝ եւս մեկ ներկայացում կբեմադրվի հուլիսի 8-ին.

«Երկու շաբաթ առաջ տոմսերն ամբողջությամբ սպառվեցին: Խայտառակ եղա, մայրիկս 12 հատ հրավիրատոմս էր խնդրել, բայց 7-ը կարողացա տալ (ծիծաղում է): Այդպիսով՝ մտածեցինք՝ երեւի շատ են մարդիկ, որոնք ցանկանում են դիտել ներկայացումը: Դե սա մեր մասին է: Ամեն մեկս մեզ ենք տեսնում դրա մեջ: Այնպես որ՝ հուլիսի 8-ին եւս մեկ ներկայացում կխաղանք, եթե ստացվի, անպայման ընթացքում կգնանք նաեւ Գյումրի եւ Վանաձոր, ինչպես եղավ հեղափոխության ժամանակ»:
Շատերը նկատեցին, որ դերասանը այս ներկայացման մեջ, հատկապես, նման էր հայրիկին՝ Վարդան Պետրոսյանին: Հայկն էլ խոստովանեց, որ երբեմն հոր հետ նմանությունները շատ ակնհայտ են, բայց նաեւ հավելեց.
«Տարօրինակն այն է, որ այս ներկայացման սցենարը չէի ուղարկել հայրիկիս: Աշխատել եմ հայրիկիս մտերիմ ընկերուհու՝ Մարգարիտայի եւ Նարինե Մալյանի հետ: Բայց մարդիկ երեւի ավելի շատ նմանություն կտեսնեն այստեղ հայրիկիս հետ, քանի որ սա քաղաքական ներկայացում է, իսկ քաղաքական տեքստն ունի ասելու մաներա, դրա համար համաձայն եմ, որ այս ներկայացման մեջ ավելի նման էի հայրիկիս»,-նշեց նա՝ ավելացնելով, որ հնարավորության դեպքում մեծ սիրով կցանկանար ներկայացումը խաղալ նաեւ արտերկրում բնակվող հայ հանդիսատսի առջեւ:
Հայկ Պետրոսյանի ներկայացման մանրամասներին հետեւեք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի միջոցով: Նաեւ առաջարկում ենք դիտել փոքրիկ տեսանյութ ներկայացումից:)
Սյունե Առաքելյան































Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ