«Իմ սիրելի վարչապետ, հպարտանում եմ Ձեզնով». Սոնա Շահգելդյանը Նիկոլ Փաշինյանին նվիրված գրառում է կատարել

11:54   22 հունիսի, 2018

Երգչուհին Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում վերջին շրջանում քաղաքական հրապարակումներով է կիսվում: Այսօր նա նոր գրառում է կատարել: Երգչուհին հրապարակելով ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որտեղ նա մոմ է վառում, կրկին անգամ խոսել է նրա մասին:

Սոնան գրել է. «Իմ սիրելի վարչապետ, հպարտանում եմ Ձեզնով»:

Ավելի վաղ, Սոնան NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում խոսել էր խոսել էր իր ճանապարյին հանդիպած դժվարությունների մասին ասելով. Ինձ համար դժվարություններ միշտ էլ եղել են, մի դժվարություն չի եղել, մինչ այսօր շատ դժվարություններ կան: Ու դա շատ լավ է: Ես հասուն, սահուն քայլերով առաջ եմ գնում: Պայքարում եմ այդ ամենի դեմ եւ ինքնուրույն կատարում իմ աշխատանքը: Կյանքում պետք է լինեն դժվարություններ, որ ամեն ինչ կարողանաս հաղթահարել: Ինչ հեշտ է տրվում, հեշտ էլ կորցնում ես: Շատ դժվարություններով եմ առաջ գնացել, քանի որ մենակ եմ եղել եւ ինձ ոչ ոք չի օգնել:

 



© NEWS.am STYLE