«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ինձ ոչ ոք չի օգնել». Սոնա Շահգելդյանը՝ «Առաջին անգամ» խորագրում

13:01, 16 հունիսի

NEWS.am STYLE-ը շարունակում է «Առաջին անգամ» խորագրում ներկայացնել հայտնիներին՝ բացահայտելով նրանց կյանքի հետաքրքիր դրվագներից մի քանիսն առաջին անգամ:)

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին աչքի է ընկնում ոչ միայն տաղանդով, այլեւ իրեն բնորոշ չափազանց անկեղծությամբ: Դե, իհարկե, խոսքը Սոնա Շահգելդյանի մասին է:)

Սոնա, ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք երգչուհի:

Ճիշտն ասած՝ այդպես չէի որոշել դառնալ երգչուհի: Իմ ընտանիքի անդամները բոլորը երաժիշտներ են` սկսած իմ պապիկից. նա վաղ հասակում մահացել է, բայց ես նրանից ժառանգել եմ այդ երաժշտական օժտվածությունը: Դա, իհարկե, նաեւ Աստծո շնորհն է: Մայրս էլ նվագում է, երգում է, մորաքույրս էլ, մորեղբայրս՝ Արմեն Շահգելդյանը, որը ֆուտբոլիստ է… Ես 6 տարեկանից երգել եմ «Արեւիկ» համույթում ու ծնողներս արդեն գիտեին, որ ես դառնալու եմ երգչուհի: Մայրս շատ է ինձ հետեւել, շատ խորհուրդներ  տվել, մինչ այսօր նա իմ կողքին է, ինչի համար շնորհակալ եմ: Իմ ընտանիքը միշտ եղել է իմ կողքին: Արդեն 32 տարեկան եմ, ինչը նշանակում է՝ 26 տարի արդեն երգում եմ: 11 տարեկանից պրոֆեսիոնալ բեմում էի երգում:

Գիտե՞ք, կարծում եմ՝ այդ ամեն ինչը պետք է բնությունից ունենաս: Այդպիսի բան չկա, որ փող ունենալով կարողանաս երգել, դա կարճ կտեւի:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Առաջինը պատմում եմ ամուսնուս եւ մայրիկիս, որովհետեւ նրանց եմ շատ վստահում:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

12 տարեկանում, եթե չեմ սխալվում: Դա դպրոցական սիրահարվածություն էր, որն, իհարկե, լուրջ չեմ ընդունել:) Դա եղել է տարիքին բնորոշ սեր, կամ միգուցե համակրանք: Ասեմ, որ շատերն ինձ էին սիրահարված:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Դե, այդպես չի եղել, որ ես սեր խոստովանեմ: Ինձ են խոստովանել, հետո նոր ես: Եթե չեմ սխալվում, դպրոցական տարիքում էր: Կարծում եմ՝ սիրելն ու սիրահարվելը տարբեր բաներ են:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

12 տարեկանում: Շատ երկրպագուներ եմ ունեցել:

Առաջին հիասթափությունը...

Հիասթափվում եմ, երբ մարդիկ ունենում են մի քանի դեմք, երբ իրենց ճիշտ չեն պահում, քանի որ իրենց բնագավառում չեն լինում… Չեմ սիրում անարդարությունը, երբ մարդիկ չարախոսում են:  Երբ պետք է, չեն խոսում, երբ պետք չէ, խոսում են: Ես այդպիսի մարդկանց չեմ սիրում, չեմ շփվում նրանց հետ ու հիասթափվում եմ այդպիսի բաներից:

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Ինձ համար դժվարություններ միշտ էլ եղել են, մի դժվարություն չի եղել, մինչ այսօր շատ դժվարություններ կան: Ու դա շատ լավ է: Ես հասուն, սահուն քայլերով առաջ եմ գնում: Պայքարում եմ այդ ամենի դեմ եւ ինքնուրույն կատարում իմ աշխատանքը: Կյանքում պետք է լինեն դժվարություններ, որ ամեն ինչ կարողանաս հաղթահարել: Ինչ հեշտ է տրվում, հեշտ էլ կորցնում ես: Շատ դժվարություններով եմ առաջ գնացել, քանի որ մենակ եմ եղել եւ ինձ ոչ ոք չի օգնել:

Ձեր առաջին երգը:

Առաջին երգս շատ գեղեցիկ մի ստեղծագործություն է՝ Համո Սահյանի խոսքերի հիման վրա գրված, իսկ երաժշտության հեղինակն իմ սիրելի Մարինե Գյուլումյանն է, որի կողմից գրված ունեմ մի քանի երգ: Այն կոչվում է «Տար ինձ, ժամանակ»: Եթե չեմ սխալվում, 12-13 տարեկանում եմ այն կատարել:

Առաջին մեծ հաջողությունը:

Շատ հաջողակ մարդ եմ ու ձգտում եմ հաջողությունների, պայքարում ու հաղթում: Շատ հաղթանակներ ու հաջողություններ եմ ունեցել՝ սկսած «2 աստղ» նախագծից: Շատ տարբեր բեմերում եմ երգել, 12 տարեկանից տարբեր մրցույթների եմ մասնակցել եւ արժանացել «Լավագույն երգչուհի» տիտղոսին: Մի տարի կար, երբ միանգամից երեք մրցանակ ստացա, ինչը բավականին ուրախալի փաստ էր, բայց ինձ համար շատ մեծ հաջողություն էր «Նոր Ալիք» մրցույթը, որտեղ դրոշ բարձրացրեցի եւ ներկայացրեցի Հայաստանը ոչ միայն ինձ, այլեւ բոլորի համար ու հաղթեցի: 10 տարիների ընթացքում դա առաջին հաղթանակն էր Հայաստանի կողմից:

Ձեզ համար առաջնային է...

Ինձ համար առաջնային է մարդու մարդ տեսակը, ամենակարեւոր կոչումը մարդկային որակն է: Առաջնային են ընտանիքս, երեխաս եւ երգարվեստը: Շատ եմ կարեւորում նաեւ առողջությունը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սոնա Շահգելդյանի Facebook-ի էջից

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել