Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ

21:45   22 հունիսի, 2018

35-ամյա դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր միկրոբլոգում եւ story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, հրապարակել է նոր լուսանկար: Նորություն չէ, որ դերասանուհին ֆուտբոլասեր է, եւ նրա այս հրապարակումն էլ նվիրված է ֆուտբոլային գլխավոր իրադարձությանը՝ Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը:

Դերասանուհին լուսանկարում հայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ է: Նազենին նաեւ մակագրել է լուսանկարը: Նա գրել է. «Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը զուգահեռ))»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանն իր էջում մեկ այլ լուսանկար էր հրապարակել: Հաղորդավարուհու տեղադրած լուսանկարն արված էր երեւանյան փողոցներից մեկում, իսկ դերասանուհու հետեւի ֆոնին կատու էր պատկերված: Նազենիի որոշ գրառումներից պարզ էր դարձել, որ  նա սիրում է կատու: Սակայն, այդ մասին մեկնաբանության մեջ հաղորդավարուհին չէր խոսել: Նա միայն անգլերենով  գրել էր. «Երեւանյան ոճ»:



© NEWS.am STYLE