«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Նազենի Հովհաննիսյանի «երեւանյան ոճով» հմայիչ լուսանկարը

14:54, 22 հունիսի

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարն արված է երեւանյան փողոցներից մեկում, իսկ դերասանուհու հետեւի ֆոնին կատու է պատկերված: Նազենիի որոշ գրառումներից պարզ է դարձել, որ  նա սիրում է կատու: Սակայն, այդ մասին մեկնաբանության մեջ հաղորդավարուհին չի խոսել: Նա միայն անգլերենով  գրել. «Երեւանյան ոճ»:

Ավելի վաղ, Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնք 35-ամյա հաղորդավարուհու անձնական արխիվից էին՝ արված՝ 2016թ.-ին: Իր հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը գրել էր. «Ամենադժվարը հավատքը չկորցնելն է։ Խաբեության ու բացահայտումների այս քաոսի մեջ ամենադժվարը հավատը չկորցնելն է. հավատը պարզ, հասարակ մահկանացուի նկատմամբ, քո ազգի կամ գենի նկատմամբ։ Ամենադժվարը խոսելու ունակությունը չկորցնելն է՝ հավատի հետ միասին։ Կապ չունի քանի տարի ես ապրել, բայց ապրածիդ նկատմամբ էլ հավատը չկորցնելն է, որովհետև պարզվում է ամեն ինչ սուտ է, ստված, կամ էլ եղել է այդպիսին, բայց դու ես կույր եղել, դու ու մի ամբողջ աշխարհ , ,,, Հավատը չկորցնելն ախր էս ինչքան դժվար է պարզվում է. անկախությանդ մասին պատկերացրածդ, ապրածդ ու ներկան երբ բախվում են՝ հավատդ է ճաք տալիս, ու հարցը գոռում է ուղեղումդ. իսկ ում էր ուրեմն պետք էս ամենը...30 տարի։

Պահ է գալիս որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ որ հայ են կոչվում։ Շատ դժվար է չկորցնել հավատդ մարդու նկատմամբ, ինքդ քո՝ քո ապրածի ու արածի նկատմամբ։ Մնալ մարդ՝ տեղեկությունների էս կործանիչ հոսանքից հետո, որը մամլիչի պես կոտրում է նուրբ հոգիներն ու քեզ դարձնում անհավատ,անհոգի, դաժան։ Դաժանության դեմ պատասխանը դաժանությունն է. մարդկայինն էլ արանքում ի չիք է դառնում, հոգին՝ ապառաժանում, սիրտը՝ չորանում։ Կասկածի որդը՝ մանուկ ու մեծ չնայելով կրծում է անխնա... էլ երբեք նույնը չենք լինի, վնասված հոգիները չեն վերականգնվում, դա հիշողությունը չի, գենային մակարդակով ես հուսահատվում ու ճեղքվում։ Հավատը չկորցնելն էս ինչ՞ դժվար է։

Հ.Գ. Ես տեսել եմ արտաքուստ սովորական, բայց ԱՐՏԱՍՈՎՈՐ տղերքի. հաստատուն կանգնած ի պաշտպանություն։ Իրենցով է պետք նորոգել ճեղքած հավատը... թե ոչ՝ ամեն ինչ իմաստազուրկ է։(ՆՀ) #nazenihovhannisyan: Նկարներն իմ անձնական արխիվից են, 2016. ապրիլի քառօրյա տեղանքները՝ Մատաղիս, Թալիշ, Մարտունի ևն... առանձին չեմ նշում հասկանալի պատճառներով»։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search