Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Պահ է գալիս, որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ, որ հայ են կոչվում». Նազենի Հովհաննիսյան

13:02, 21 հունիսի

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարներն անձնական արխիվից են, 2016թ.-ի, տեղանքները՝ Մատաղիս, Թալիշ, Մարտունի:

Իր միկրոբլոգի հերթական գրառման մեջ Նազենին խոսել է հասարակ մահկանացուի, ազգի եւ գենի հանդեպ հավատի, դրա կորցնելու, մարդկային դաժանության եւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների արտաքուստ սովորական, բայց արտասովոր տղաների մասին:

Նա գրել է. «Ամենադժվարը հավատքը չկորցնելն է։ Խաբեության ու բացահայտումների այս քաոսի մեջ ամենադժվարը հավատը չկորցնելն է. հավատը պարզ, հասարակ մահկանացուի նկատմամբ, քո ազգի կամ գենի նկատմամբ։ Ամենադժվարը խոսելու ունակությունը չկորցնելն է՝ հավատի հետ միասին։ Կապ չունի քանի տարի ես ապրել, բայց ապրածիդ նկատմամբ էլ հավատը չկորցնելն է, որովհետև պարզվում է ամեն ինչ սուտ է, ստված, կամ էլ եղել է այդպիսին, բայց դու ես կույր եղել, դու ու մի ամբողջ աշխարհ , ,,, Հավատը չկորցնելն ախր էս ինչքան դժվար է պարզվում է. անկախությանդ մասին պատկերացրածդ, ապրածդ ու ներկան երբ բախվում են՝ հավատդ է ճաք տալիս, ու հարցը գոռում է ուղեղումդ. իսկ ում էր ուրեմն պետք էս ամենը...30 տարի։

Պահ է գալիս որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ որ հայ են կոչվում։ Շատ դժվար է չկորցնել հավատդ մարդու նկատմամբ, ինքդ քո՝ քո ապրածի ու արածի նկատմամբ։ Մնալ մարդ՝ տեղեկությունների էս կործանիչ հոսանքից հետո, որը մամլիչի պես կոտրում է նուրբ հոգիներն ու քեզ դարձնում անհավատ,անհոգի, դաժան։ Դաժանության դեմ պատասխանը դաժանությունն է. մարդկայինն էլ արանքում ի չիք է դառնում, հոգին՝ ապառաժանում, սիրտը՝ չորանում։ Կասկածի որդը՝ մանուկ ու մեծ չնայելով կրծում է անխնա... էլ երբեք նույնը չենք լինի, վնասված հոգիները չեն վերականգնվում, դա հիշողությունը չի, գենային մակարդակով ես հուսահատվում ու ճեղքվում։ Հավատը չկորցնելն էս ինչ՞ դժվար է։

Հ.Գ. Ես տեսել եմ արտաքուստ սովորական, բայց ԱՐՏԱՍՈՎՈՐ տղերքի. հաստատուն կանգնած ի պաշտպանություն։ Իրենցով է պետք նորոգել ճեղքած հավատը... թե ոչ՝ ամեն ինչ իմաստազուրկ է։(ՆՀ) #nazenihovhannisyan: Նկարներն իմ անձնական արխիվից են, 2016. ապրիլի քառօրյա տեղանքները՝ Մատաղիս, Թալիշ, Մարտունի ևն... առանձին չեմ նշում հասկանալի պատճառներով»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search